Հունիսի 23, 2018

Բաց մի թողեք

Մսամթերք արտադրող կազմակերպություններից պահանջում է ընդունվող հումքը ենթարկել լաբորատոր փորձաքննության. ՍԱՊԾ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Մսամթերքի արտադրության ոլորտում օրենսդրորեն նախատեսված բոլոր բաղադրիչները մակնշելու և դրանց առնչվող խախտումները բացառելու հարցերն են քննարկվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաներն ու մսամթերք արտադրող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները, տեղեկացնում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը:

Թե՛ Ծառայության վերահսկողության ընթացքում, թե՛ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրություննների համաձայն՝ արտադրվող որոշ մսամթերքներում արձանագրվել են բաղադրության և մակնշան անհամապատասխանություններ: Հղում կատարելով ԵԱՏՄ մակնշման պահանջներին ներկայացվող տեխնիկական կանոնակարգին՝ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրել է մակնշման առանձնահատկություններն այս ոլորտում և հորդորել արտադրողներին տրամադրել ամբողջական տեղեկատվություն օգտագործվող բոլոր բաղադրիչների մասին: Տնտեսավարողներից պահանջվել է իրենց կողմից ընդունվող հումքը ենթարկել լաբորատոր փորձաքննության:

«Դուք ինքներդ պետք է փորձաքննության ենթարկեք ձեր կողմից օգտագործվող հումքը, կամ էլ մատակարարից պահանջեք խմբաքանակի փորձաքննության արդյունքները: Եթե ձեր արտադրանքի բաղադրությունը չհամապատասխանի մակնշմանը, ապա մենք պահանջելու ենք արտադրանքի իրացումը կասեցնել և կատարել համապատասխան փոփոխություն», — ասել է բանախոսը:

Տնտեսավարողներին հանձնարարվել է հնարավորինս արագ ձեռք բերել օրենսդրության պահանջներին համապատասխան մակնշման նոր պիտակներ, իսկ մինչ այդ նախկինում տպագրված պիտակների մնացորդային քանակներն օգտագործել բացառապես կրկնապիտակով՝ ապահովելով պահանջվող տեղեկատվությամբ:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts