Հուլիսի 18, 2018

«Մտքով տուն». փաստագրական ֆիլմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասին

Want create site? Find Free WordPress Themes and plugins.
 «Մտքով տուն». այս խորագիրն էր կրում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության պատրաստած փաստագրական ֆիլմը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասին: Այն եթեր հեռարձակվեց ապրիլի 8-ի երեկոյան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմում Սերժ Սարգսյանի մտքերը թևածում են դեպի հայրենի բնակավայր, հիշում է խիզախ տատին, ով ամենադժվար պահերին եղել է իր պապի կողքին, հիշում իր հայրիկի իմաստուն խոսքերն և մոր անձնվեր աշխատանքը:

 «Տասնյակ տարիներ կարող ես քեզ համար շատ հարազատ մարդկանց չտեսնել: Միգուցե, կարևորն այն է, որ չհանդիպելով, այդուհանդերձ, մարդիկ մնում են որպես ընկերներ, որը շատ-շատ կարևոր է»,- նշում է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի՝ դեռևս դպրոցական տարիներից աչքի ընկնող կազմակերպչական կարողությունների, աշխատասիրության, նվիրվածության, փխրուն սրտի ու հանդարտության մասին պատմում են ընկերները: Արցախյան ազատամարտում անձնուրացության ու հրամանատարական փայլուն ունակությունների մասին ընդգծում են Արցախի հերոսներ Ժաննա Գալստյանն ու Վիտալի Բալասանյանը:

«Մենակությունից ես խուսափում եմ: Եթե հիմա աշխարհի ամենագեղեցիկ, ամենատեսարժան վայրում ինձ թողնեն մենակ, ես կփախչեմ: Այ, եթե ընկերներիս հետ լինեմ, ցանկացած վայրում էլ ինձ համար տոն կլինի»,- ֆիլմում նշում է Սերժ Սարգսյանը:

Նրա մայրը՝ տիկին Նորա Սարգսյանը, պատմում է Լեռնային Ղարաբաղի հանդեպ Սերժ Սարգսյանի անհուն սիրո մասին, թե ինչպես է բանակում ծառայելուց, Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո վերցնում դիպլոմն ու վերադառնում Ստեփանակերտ՝ այնտեղից չհեռանալու ու այնտեղ արարելու ցանկությամբ:

Արցախյան ազատամարտից ու այդ դժվարին պահին հոգևոր դասի կողքին լինելու, ժողովրդին հոգևոր արժեքներին ավելի մերձեցնելու մասին դրվագներ է վերհիշում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Սրբազան, հիմա մեր պատարագն ավելի հզոր պետք է հնչի, զանգերն ավելի շատ պետք է ղողանջեն»,-նրա ականջներում հիմա էլ հնչում են Սերժ Սարգսյանի խոսքերը պատերազմի տարիներին:

«Շատ հարցեր փոխկապակցված են, և առանց մի խնդրի լուծման հնարավոր չէ մյուսը լիարժեքորեն լուծել: Ասում եք, որ ինձ համար ամենակարևորն Արցախի խնդրի լուծումն է, բայց ինչպես ենք պատկերացնում, օրինակ, Արցախի խնդրի լուծումն առանց տնտեսապես ուժեղ Հայաստանի: Անհնար է: Ինչպես ենք պատկերացնում Արցախի խնդրի լուծումն առանց դեմոգրաֆիական պրոբլեմը լուծելու: Բարդ է:

 Ինչպես ենք պատկերացնում Արցախի խնդրի լուծումն առանց Հայաստանի միջազգային հեղինակության: Տրիվիալ բան եմ ասում, որ մեր փրկությունը միասության մեջ է: Ես ցանկանում եմ, որ մեր համազգային իղձերից մեկը գոնե կատարվի»,- ֆիլմը եզրափակվում է Սերժ Սարգսյանի խոսքերով:
Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts