Փետրվարի 24, 2018

Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Տեր-Պետրոսյանին մասնակցելու «Մարտի 1» գործով ԱԺ լսումներին

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Լևոն Տեր-Պետրոսյանին մասնակցելու «Ելք»-ի նախաձեռնությամբ ԱԺ-ում կազմակերպվելիք մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին:

Քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հղեցի հետեւյալ նամակը․

ՀՀ առաջին նախագահ,
«Հայ ազգային կոնգրես»
կուսակցության նախագահ
Լեւոն Տեր-Պետրոսյանին.

Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան.

Ս/թ փետրվարի 23-ին, ժամը 11-ին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության որոշմամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0 նախագծի վերաբերյալ։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկացացուցիչներին եւ անձամբ Ձեզ հրավիրում եմ մասնակցելու լսումներին։ Նշեմ նաեւ, որ ցանկության դեպքում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչը կարող է հանդես գալ զեկուցմամբ։

Կանխավ շնորհակալություն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԵԼՔ խմբակցության ղեկավար

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts