Սեպտեմբերի 21, 2018

Նոր` մենեջեր «Մեկ րոպեն».կյանքն ու գործը ղեկավարելու բոլոր ժամանակների բեսթսելերի շնորհանդես

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Փետրվարի 3-ին, ժամը 18:00 «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» առևտրի կենտրոնի մասնաճյուղում (Երիտասարդական մետրոյի գետնանցումտեղի կունենա համաշխարհային բեսթսելեր «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի շնորհանդեսը: Սպենսեր Ջոնսոնի և Քեն Բլանչարդի այս ստեղծագործությունը հայերեն թարգմանել է Նազելի Կարապետյանը, գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

«Առաջին հայացքից պարզ պատմությունների միջոցով փոխանցվում են շատ խորը և գործնական գաղափարներ: Մի շատ փորձառու և հաջողակ մենեջերի կողմից տրվում են երեք գաղտնիքներ, որոնց միջոցով հնարավոր է նույնքան հաջողակ մենեջեր դառնալ ՝ առավելագույնս զարգացնելով ձեր թիմակիցների ներուժը, նրանց դարձնելով իրենց իսկ մենեջերը, որի արդյունքում կնվազի ձեր չափից դուրս վերահսկողության կարիքը և կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը, որն էլ գլխավոր նպատակն է»,-նշում է Նազելի Կարապետյանը: Թարգմանչի հավաստմամբ՝ գրքի հաջողությունը կայանում է նրանում, որ լավ մենեջեր կամ ղեկավար դառնալու գործիքների համակարգված սխեմա է տրվում:

Նշենք, որ տասնամյակներ շարունակ «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թեև գրքի հիմքում դրված սկզբունքները ժամանակ չեն ճանաչում, մեր աշխարհը կտրուկ փոխվել է գրքի առաջին հրատարակումից հետո: Այսօր ձեռնարկությունները, անկախ ռեսուրսների սակավությունից, պետք է կարողանան ավելի արագ արձագանքել, որպեսզի շարժվեն անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաներին և գլոբալացմանը համընթաց: Այդ իսկ պատճառով Քեն Բլանչարդը և Սպենսեր Ջոնսոնը վերահրատարակել են «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը` կարևոր դասերը նոր սերնդին նորովի ներկայացնելու համար: Իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ նրանք ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, և բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել:
​«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից: Ընթերցողը կսովորի երեք հեշտ կիրառելի մենեջմենթի մեթոդներ, որոնք արդեն փոխել են միլիոնավոր մարդկանց կյանքեր:

​«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի շնորհանդեսի ընթացքում կներկայացվի նաև Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը: Այն կյանքում ու բիզնեսում փոփոփոխություն մտցնելու բոլոր ժամանակների բեսթսելերն է:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts