Նոյեմբերի 17, 2018

Ովքեր են հաղթել Արմավիրի մարզում կայացած համայնքի ղեկավարների ընտրություններին

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Ավարտվել է հանրապետության 49 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների ամփոփումը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված նախնական արդյունքները հրապարակված են ԿԸՀ համացանցային կայքում՝ www.elections.am:

Այսպիսով՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանը 6693 ձայնով. ընտրություններին մասնակցել է 9937 քաղաքացի: Խուդաթյանը մինչ այդ Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում ընտրվել է «Իմ Քայլը» դաշինքի թեկնածու Դիանա Գասպարյանը՝ 8076 ձայնով. ընտրություններին մասնակցել է 15826 քաղաքացի: Գասպարյանը ևս մինչ այդ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Արմավիրի մարզի ևս 12 համայնքում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Հատկանշական է այն, որ համայնքներից մեկում հաղթանակ է տարել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամը:

Գեղակերտ՝ Հակոբյան Ցոլակ, անկուսակցական, 1262 ընտրողից՝ 502 ձայն:

Հայթաղ՝ Մուրադյան Մերուժան, անկուսակցական, 1332 ընտրողից՝ 567 ձայն:

Լեռնամերձ՝ Միրզոյան Վարդան, անկուսակցական, 149 ընտրողից՝ 138ձայն:

Շահումյանի թռչնաֆաբրիկա՝ Յայլոյան Լյուդվիգ, անկուսակցական, 400 ընտրողից՝ 227 ձայն:

Ծաղկունք՝ Կարապետյան Դավիթ, ՀՀԿ,  ընտտրության գնացած 441 ընտրողից՝ 409 ձայն:

Դաշտ՝ Պետրոսյան Հրանդ,  անկուսակցական, 460 ընտրողից՝ 184 ձայն:

Գետաշեն՝ Հովհաննիսյան Գագիկ, անկուսակցական, 878 ընտրողից՝ 590 ձայն:

Բերքաշատ՝ Չվչյան Հարություն, անկուսակցական, 295 ընտրողից՝ 184 ձայն:

Արևադաշտ՝ Օհանյան Հովսեփ, անկուսակցական, միակ թեկնածուն, 137 ընտրողից՝  122 ձայն:

Դալարիկ՝ Պողոսյան Ալիկ, անկուսակցական,  1638 ընտրողից՝ 634 ձայն:

Խանջյան՝ Արոյան Արտակ, անկուսակցական, 1076 ընտրողից՝  404 ձայն:

Ջրաշեն՝ Վարդանյան Լևոն, անկուսակցական, 437 ընտրողից՝ 193 ձայն:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts