Հրապարակվել է: Thu, Jul 6th, 2017

Որ հիվանդությունների դեպքում անձը կազատվի պատժի կրումից. ցանկ

Կիսվել
Թեգեր

614884e63f58a68dc177f0466e0dae8f-472x265Պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հստակեցնելու համար կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման նպատակն է ապահովել պատժի կրումը խոչընդոտող ծանր հիվանդություններ ունեցող անձանց պատժի հետագա կրումից ազատելու ընթացակարգի կանխատեսելիությունը, արդյունավետությունն ու ներքին հակասությունների բացառումը:  Հիվանդությունների ցանկը ներառում է այն ծանր հիվանդությունները, որոնց պատճառով առաջացած առողջական բացասական հետևանքները և տառապանքը պատժի կրումը դարձնում են անհնար, և որպես կանոն այդ հիվանդությունների ընթացքը ունենում է  լետալ (մահացու) ավարտ: Ցանկը 2006թ.-ից հետո չի լրամշակվել, ուստի անհրաժեշտություն էր առաջացել այն հստակեցնել և համապատասխանեցնել առողջապահության բնագավառում որպես բժշկական վիճակագրության և դասակարգման հիմք հանդիսացող Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգմանը:

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում` հացադուլ իրականացնող անձանց պահման պայմանների, նրանց հետ տարվող աշխատանքների և առանձնահատկությունները հստակեցնելու, կանոնակարգելու նպատակով: Արդյունքում, վկայակոչված միջազգային չափանիշներին համապատասխան, կսահմանվեն, թե ով է համարվում հացադուլ իրականացնող անձ, ինչ ընթացակարգով է հացադուլ իրականացնելու փաստն արձանագրվում, ինչ գործողություններ են անհրաժեշտ կատարել հացադուլ իրականացնելու փաստի արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է հացադուլ իրականացնող անձը պահվի, ինչպես նաև հացադուլ իրականացնելու գործընթացին առնչվող այլ առանձնահատկություններ:

ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(ԸՍՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ 10-ՐԴ ՎԵՐԱՆԱՅՎԱԾՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԲՆՈՐՈՇՈՂԱԽՏԱՆԻՇՆԵՐՈՎ ԵՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ)

 

  1. ՎԱՐԱԿԻՉ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (A00-B99), ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ (A15-A19)

 

1.Թոքերի երկկողմանի տուբերկուլոզ պրոգրեսիվ ընթացքով` 3-րդ աստիճանի թոք-սրտային անբավարարությամբ՝(A15.0-A15.3).

1) թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլոզ (A15).

2) տուբերկուլոզային թոքաբորբ (A15).

3) միլիար (կորեկանման) թոքերի տուբերկուլոզ` ներառյալ դիսեմինացված (տարածուն) տուբերկուլյոզը (A19).

4) թոքերի ինֆիլտրատիվ դեստրուկտիվ տուբերկուլոզ (A15.0-15.3):

  1. Քրոնիկ տոտալ և սուբտոտալ պլևրայի էմպիեմա` 3-րդ աստիճանի թոք-սրտային անբավարարությամբ (A15.6):
  2. Ոսկրերի և հոդերի տուբերկուլյոզ (A18.0†), ներառյալ` ողնաշարի, խոշոր ոսկրերի և հոդերի պրոգրեսիվ դեստրուկտիվ տուբերկուլոզ` ֆունկցիայի կայուն խանգարումով` բարդացած ներքին օրգանների ամիլոիդոզով:
  3. Միզասեռական օրգանների տուբերկուլյոզ (A18.1†)` Երիկամների երկկողմանի կավերնոզ տուբերկուլոզ բարդացած միզուղիների սպեցիֆիկ պրոցեսով և տերմինալ փուլում քրոնիկ երիկամային անբավարարության զարգացմամբ:
  4. Աղիների, որովայնի և միջընդերային ավշային (լիմֆատիկ) (A18.3)` հանգույցների տուբերկուլյոզ` որովայնի խոռոչի օրգանների տուբերկուլոզ` վիսցերալ և պարիետալ որովայնամիզի տոտալ ախտահարումներով, կպումային պրոցեսով և աղիների անանցանելիության խանգարումով` կախեքսիայի երևույթներով:

 

 

  1. ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (C00-D48)

 

  1. 3-րդկամ 4-րդաստիճանի աստիճանի չարորակ նորագոյացություններ (անկախ տեղակայումից)` ըստ միջազգային TNM դասակարգման (C00): Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի հիստոլոգիական հետազոտմամբ:
  2. Ավշային, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ (C81-C96): Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինիարյան և/կամ ոսկրածուծի բջջաբանական/հյուսվածքաբանական հետազոտմամբ,ուռուցքային գոյացութության կամ ավշային հանգույցի հյուսվածքաբանական հետազոտմամբ.

1) Սուր լեյկոզ (C90-C95)՝ բոլոր տարբերակների ծավալուն ձևերի, հիվանդության ռեցիդիվի, դեկոմպենսացիայի շրջանում.

2) Միելոդիսպլաստիկ համախտանիշ (D46)՝ բոլոր տարբերակները դեկոմպենսացիայի շրջանում և բլաստային տրանսֆորմացիայի շրջանում.

3) Միելոպրոլիֆերատիվ ուռուցքներ (D47)՝

ա.Քրոնիկ միելոլեյկոզ (C92.1) բլաստային կրիզի շրջանում, բարդացած հիպերլեյկոցիտոզով, պանցիտոպենիայուվ և հեմոռագիկ համախտանիշով,

բ.Էրիթրեմիա՝ բլաստային տրանսֆորմացիայի շրջանում (C94.1), բարդացած մեծ անոթների կրկնվող թրոմբոզներով, արյունահոսություններով և արյունազեղումներով(D45),

գ.Սուբլեյկեմիկ միելոզ, բլաստային տրանսֆորմացիայի շրջանում(C92.2), բարդացած խորը սակավարյունությամբ, խորը թրոմբոցիտոպենիայով և ծավալուն սպլենոմեգալիայով(D47.1),

դ.Քրոնիկ մոնոցիտար լեյկոզ՝ բլաստային տրանսֆորմացիայի շրջանում(C93.0), բարդացած խորը սակավարյունությամբ և հեմոռագիկ համախտանիշով(C93.1).

4) Հոջկինի լիմֆոմա (C81)` տարածված փուլերում էստրանոդալ ախտահարումով.

5) Ագրեսիվ լիմֆոմաներ (C83-C85)` բարձր աստիճանի չարորակությամբ՝ խիստ տարածվածությամբ բնորոշվող փուլերում, հիվանդության պրոգրեսիայի պայմանում.

6) Քրոնիկական լիմֆոլեյկոզ (C91) արագ պրոգրեսիայի և չարորակ տրանսֆորմացիայի առկայության պայմանում, բարդացած սակավարյունությամբ, թրոմբոցիտոպենիայով և կրկնվող վարակներով.

7) Բազմակի միելոմա (C90.0), բարդացած երիկամային անբավարարությամբ կամ օստեոդեստրուկտիվ պրոցեսով /ողնաշարի և երկար խողովակավոր ոսկորների ախտաբանական կոտրվածքներով/:

 

  • ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՍՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ (E00-E90)

 

8.Ինսուլինակախյալ շաքարային դիաբետ (ծանր ձև)` (E10).

1) շաքարային դիաբետ` կետոացիդոզով (E10.1).

2) դիաբետիկ նեֆրոպաթիա (հիպերտոնիկ կամ նեֆրոտիկ ձև) տերմինալ փուլում, (E10.2 (N08.3*)).

3) թոքերի տուբերկուլոզով կամ քրոնիոսեպսիսով (E10.7 (A15,0-15.3*)).

4) դիաբետիկ պրեպրոլիֆերատիվ և պրոլիֆերատիվ ռետինոպաթիայով, (E10.3† (H36.0*)).

5) տարածուն ծանր պոլինևրոպաթիայով. (E10.4† (G63.2*)).

6)ծանրանգիոպատիայով (E10.5† (I79.2*)).

7) սրտային անբավարարություն երրորդ փուլ (E10)(150) .

8) ստորին ծայրանդամների դիաբետիկ խիստ արտահայտված անգիոպաթիա` չորրորդ փուլ (նեկրոտիկ ստադիա) †(179.2*):

  1. Քրոնիկ մակերիկամային անբավարարություն (ծանր ձև) (E27.4):
  2. Ոչ շաքարային դիաբետ (ծանր ձև) (E23.2):
  3. Հիպերպարաթիրեոզ (ծանր ձև) երիկամային անբավարարությամբ (E21 (N18))`
  • Երկամային խողովակների դիսֆունկցիայով (ֆունկցիայի խանգարումով) պայմանավորված այլ խանգարումներ (E21.2).
  • Երիկամային ծագմամբ երկրորդային հիպերպարաթիրեոզ (E21.1):
  1. Իցենկո-Կուշինգի համախտանիշ (ծանր ձև) (E24):
  2. Հիպոֆիզար անբավարարություն (Սիմոնդսի հիվանդություն) կախեքսիայի փուլում (E23.0):
  3. Հիպոֆիզի և հիպոթալամուսի նորագոյացություններ` տեսողության անդառնալի խանգարումներով, արտահայտված նևրոլոգիական և հոգեկան խանգարումներով (D35.2, D35.4):
  4. Պոդագրա (հոդատապ)` պոդագրային նեֆրոպաթիայով և քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (M10.3):
  5. Ֆեոքրոմոցիտոմա` կրիզային ընթացքով (վիրահատական կորեկցիայի չենթարկվող) (D35.0 (C74)):
  6. Դիֆուզ-տոքսիկ խպիպ` ծանր ձև (վիրահատական կորեկցիայի չենթարկվող) (E05.0):

 

  1. ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ (F00-F09)

 

  1. Կայուն բնույթի քրոնիկ հոգեկան խանգարումներ (փսիխոզներ և թուլամտություն (F70-F79) (դեմենցիա F00*, F01, F02*), անձին զրկող հնարավորությունից գիտակցելու իր գործողությունների (անգործության) բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը:

 

  1. ՆՅԱՐԴԱՅԻՆՀԱՄԱԿԱՐԳԻՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  1. Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ` արտահայտված ուղեղի կայուն օջախային խանգարումով (հեմիպլեգիա և պարապլեգիա, խորը հեմիպարեզներ և պարապարեզներ, տարածության և ժամանակի նկատմամբ կողմնորոշման խանգարում, ակինետիկ-ռեգիդ սինդրոմ)`
  • ուղեղիարյանշրջանառությանհեմոռագիկ, իշեմիկ կամ խառը սուր խանգարումներ. (I60-I66).
  • 3-րդ աստիճանի դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիաթուլամտությամբ(G93.4).
  • առաջնային (ոչ տրավմատիկ) սուբարախնոիդալ արյունազեղումներ` հաստատված ախտորոշմամբ (I60):
  1. Կենտրոնական նյարդային համակարգի տարափոխիկ, դեմիելինիզանող և դեգեներատիվ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են գլխուղեղի և ողնուղեղիօրգանական ախտահարմամբ` օրգանիզմի ֆունկցիայի խորը կայուն խանգարումներով (ծանր կաթվածներ, խորը պարեզներ՝ զգայունակության տարածուն խանգարումներով, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումներով, տրոֆիկ խանգարումներով, արտահայտված ակինետիկ-ռիգիդ սինդրոմով) և պրոցեսի հարաճուն ընթացքով (G30-G37):

 

VI.ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈՐԲՈՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (G00-G09)

 

  1. Թարախային մենինգիտներ (G00.9):
  2. Մանրէային մենինգիտ` չճշտված (G00.9):
  3. Մենինգիտ` (G00.9)

1) թարախային` (G00.9).

2) թարախածին` (G00.9).

3) թարախակալված` (G00.9):

  1. Էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ (G04)`
  • էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G05*).
  • ներգանգային և ներողնաշարային աբսցես (թարախակույտ) և գրանուլոմա` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G07*).
  • գլխուղեղի թարախակույտեր (G07*).
  • մենինգիտ` այլ դասերում դասակարգված մանրէային հիվանդությունների դեպքում (G01*).

5) մենինգիտ` այլ դասերում դասակարգված մանրէային հիվանդությունների դեպքում ներառյալ՝

ա.նեյրոսիֆիլիս (G01, (A52.1†)).

բ.մենինգոկոկային (G01, A39.0†)).

6) սպինալ-էպիդուրալ թարախակույտեր և ոչ տուբերկուլոզային էթիոլոգիայի գրանուլոմաներ (G06*):

25.Նյարդային համակարգի ախտահարում տուբերկուլոզի դեպքում (A17.0† A17.8† (G01*, G05.0* G07*)):

  1. Նյարդային համակարգի այլ դեգեներատիվ խանգարումներ` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ` (G32*)
  • նյարդային համակարգի ախտահարում ՄԻԱՎ-ի դեպքում (B22.0 (G94.8*)).
  • ցրված սկլերոզ և ցրված էնցեֆալոմիելիտ (G35).
  • սուր և քրոնիկ բորբոքային դեմիելինիզացված պոլինևրոպաթիա (G61):
  1. Բորբոքային պոլինևրոպաթիա (բազմանյարդախտություն) (G61).

1) Գիյեն-Բարեի համախտանիշ (G61.0).

2) Սուր (հետ-)վարակային պոլինևրիտ (բազմանյարդաբորբ) (G61.0).

3)Այլ բորբոքային պոլինևրոպաթիաներ (G61.8).

  1. Լեյկոէնցեֆալիտ (G36.1):
  2. Սուր և ենթասուր հեմոռագիկ լեյկոէնցեֆալիտ (Hurst) (G36.1):
  3. Ողնուղեղային ատաքսիաներ, ուղեղիկային դեգեներացիաներ և ֆունիկուլյար միելոզ (G11.2-G11.9):
  4. Ենթակեղևային գանգլիոնների հիվանդություններ (G20-G26)`

1) Պարկինսոնի հիվանդություն (G20)` արտահայտված ակինետիկ-ռիգիդային համախտանիշով.

2) հեպատոցերեբրալ դիստրոֆիա (հեպատոլենտիկուլյար դեգեներացիա, Վիլսոն-Կոնովալովի հիվանդություն) (E83.0).

3) Հանտինգտոնի հիվանդություն, ներառյալ` Հանտինգտոնի խորեան (Huntington) (G10).

4) դիստոնիա (գեներալիզացված ձև) (G24).

5) այլ էքստրապիրամիդալ հիվանդություններ` արտահայտված շարժողական խանգարումներով (G25):

  1. Կենտրոնական նյարդային համակարգի տրավմատիկ հիվանդություններ` արտահայտված ուղեղի օջախային ախտահարման կայուն երևույթներով (հեմիպլեգիաներ և պարապլեգիաներ, խորը հեմիպարեզներ և պարապարեզներ) (S06-S09, G81-G83):
  2. Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի պրոգրեսիվ ընթացող հիվանդություններ` արտահայտված շարժողական, զգայական և վեգետատրոֆիկ ֆունկցիաների կայուն խանգարումներով և անցկացվող բուժման անարդյունավետությամբ`

1) գլխուղեղի և ողնուղեղի ծավալային գոյացություններ(D33, C70-C72).

2) կողային ամիոտրոֆիկ սկլերոզ(G12.2).

3) սիրինգոմիելիա և սիրինգոբուլբիա(G95.0).

4)վերտեբրոգեն միելոպաթիա, շարժողական ֆունկցիայի արտահայտված խանգարումներով (G95.1-G95.2).

5) նյարդամկանային հիվանդություններ (միասթենիա, միոպաթիա) (G70-G73):

  1. Ողնուղեղի հիվանդություն` չճշտված`

1) Միելոպաթիա` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G99.2*).

2) Առաջնային ողնուղեղային և ողնաշարային զարկերակի ճնշման (սեղմման) համախտանիշ (G99.2* (M47.0†)).

3) տոքսիկ և դիսմետաբոլիկ ախտահարումներ (G95.9):

 

  • ԱՉՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՊԱՐԱՏԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈւՆՆԵՐ (H00-H59)

 

  1. Երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն (H54.0):
  2. Տեսողության սրության արտահայտված իջեցում` կայուն ախտաբանական փոփոխությունների հիման վրա (երբ լավ տեսնող աչքի տեսողության սրությունը չի գերազանցում 0.05-ը և չի կարող կորեկցիայի ենթարկվել) (H54.2):
  3. Զույգ աչքերի տեսադաշտի արտահայտված կոնցենտրիկ նեղացում (10 և ցածր աստիճանով) (H54.2):

 

 

  • ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (I00–I99)

 

  1. 38. Սրտի հիվանդություններ` արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ`

1) կոնստրուկտիվ պերիկարդիտ, որը ենթակա չէ վիրաբուժական բուժման (I31.1).

2) ձգձգվող ընթացքով բակտերիալ էնդոկարդիտ (I33.0).

3) միոկարդիտիկ կարդիոսկլերոզ (I25.1):

39.Միոկարդիտներ` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ՝ (I41*)

1) սրտի իշեմիկ հիվանդություն (I20-I25).

2) սրտի ռիթմի և հաղորդականության կայուն խանգարումներ (հաճախակի, պոլիտոպ, զույգ փորոքային էքստրասիստոլա, պարոքսիզմալ հաճախասրտություններ և Մորգանի-Էդեմսի-Ստոքսի համախտանիշով ատրիովենտրիկուլյար բլոկադա) (I44. I45, I47-I49).

3) էնդոմիոկարդիալ (էոզինոֆիլային) հիվանդություն (I42.3).

4) էնդոմիոկարդիալ (տրոպիկալ) ֆիբրոզ (I42.3):

  1. Հիպերտոնիկ հիվանդություն` 3-րդ աստիճանի, երկրորդային արտերիալ հիպերտենզիա` Երկրորդային գերճնշում (I15)`

1) կրկնվող` տրանսմուրալ կամ խոշորօջախային սրտամկանի ինֆարկտ` հաղորդականության և ռիթմի կայուն խանգարումներով և արյան շրջանառության պրոգրեսիվող անբավարարությամբ (I21, I22).

  1. Սրտամկանի կրկնակի ինֆարկտ (I22)`

1) արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (I99).

2) քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (N18.5):

  1. Արյան շրջանառության համակարգի բնածին զարգացման արատներ` արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (Q20-Q28):
  2. Կարդիոմիոպաթիա (կանգային, հիպերտրոֆիկ և ռեստրիկտիվ)` ռիթմի կայուն խանգարումներով, թրոմբոէմբոլիայով կամ արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (I42):
  3. Զարկերակների հիվանդություններ` վերջույթների մագիստրալ և պերիֆերիկ անոթների ախտահարմամբ, սուր և քրոնիկ զարկերակային 4-րդ աստիճանի անբավարարությամբ, կլինիկական և պաթոմորֆոլոգիական պատկերով (գանգրենոզնեկրոտիկ փոփոխություններով), դաստակների և ներբանների մակարդակով (ոչ պակաս, քան երկու վերջույթների) (I70-74):
  4. Զարկերակների, զարկերակիկների (արտերիոլների), մազանոթների հիվանդություններ (I70-I79)՝

1) էնդարտերիիտ (I70).

2) աորտո-արտերիիտ (I70) Աթերոսկլերոզ՝ դեֆորմացնող կամ խցանող էնդարտերիիտ.

3) օբլիտերացնող աթերոսկլերոզ (I70.2).

4) Ռեյնոյի հիվանդություն (համախտանիշ),M34.1 CR(E)ST համախտանիշ (I73.0).

5) դիաբետիկ անգիոպաթիա (E10.5† (I79.2*).).

6) թրոմբոզներ և էմբոլիաներ (I74).

7) թրոմբանգիտ խցանող (I73.1):

  1. Երիկամիիշեմիա և ինֆարկտ (N28.0), երիկամային զարկերակի`

1) էմբոլիա.

2) խցանում.

3) օկլյուզիա.

4) թրոմբոզ:

 

  1. ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ(J00-J99)

 

  1. Թոքերի քրոնիկ ոչ սպեցիֆիկ հիվանդություններ` դիֆուզ պնևմոսկլերոզով, թոքերի էմֆիզեմայով, քրոնիկ դեկոմպենսացիայի փուլում գտնվող թոքային սրտով, 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ կամ ներքին օրգանների ամիլոիդոզով և քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում`

1) թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. (J44).

2) բրոնխիալ ասթմա(J45).

3) բրոնխոէկտատիկ հիվանդություն(J47) (բրոնխալայնանք).

4)Թոքի և միջնորմի աբսցես (թարախակույտ)(J85).

5) էմֆիզեմա (փքանք) (J43).

6) Պնևմոկոնիոզ` կապված տուբերկուլյոզի հետ(J65).

7) իդիոպաթիկ ֆիբրոզացնող ալվեոլիտ(J67).

8) սարկոիդոզ (D86).

9) մուկովիսցիդոզ (E84):

 

X.ՄԱՐՍՈՂԱԿԱՆՕՐԳԱՆՆԵՐԻՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ(K00-K93)

 

  1. Աղիների և մարսողական այլ օրգանների հիվանդություններ` ներծծողական ֆունկցիայի խանգարման արտահայտված սինդրոմով, կախեքսիայի փուլում (K50-K52 (E41)):
  2. Լյարդի ցիռոզներ տարբեր էթիոլոգիայի` դեկոմպենսացիայի փուլում հիպերսպլենիզմով, պորտալ հիպերտենզիայով, 3-րդ աստիճանի լյարդային անբավարարությամբ(K74.3-K74.6):

 

 

XI.ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ(N00-N99)

 

  1. Երիկամների և միզածորանի հիվանդություններ` քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (N25-N29 (N18.5)):

 

  • ՄԿԱՆԱԿՄԱԽՔԱՅԻՆ(ՈՍԿՐԱՄԿԱՆԱՅԻՆ)ՀԱՄԱԿԱՐԳԻԵՎ ՇԱՐԱԿՑԱԿԱՆՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ(М00-М99)

 

  1. Ոսկրամկանային համակարգի հիվանդություններ` ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների և համակարգերի ֆուկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, հետևյալ հիվանդությունների դեպքում`

1) Միոպաթիահետևյալդեպքերում` ռևմատոիդարթրիտ (M05-M06† (G72.9)).

2) անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն) (M45).

3) շարակցական հյուսվածքի սիստեմային ախտահարումներ (վասկուլիտներ, կարմիր գայլախտ, սկլերոդերմիա, դերմատոմիոզիտ, Շեգրենի հիվանդություն և այլն), «չորության» համախտանիշ (Շեգրենի, Sjögren) (M30-M35).

4)համակարգայինսկլերոզ (կարծրախտ)(M33-M34), ներառյալ`

ա. դերմատոպոլիմիոզիտ (M33)

բ.սկլերոդերմիա (M34).

գ. «չորության» համախտանիշ (Շեգրենի, Sjögren) (M35.0†).

դ. համակարգայինկարմիրգայլախտ (lupus erythematosus) (M32):

 

XIII.ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱՅԼՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

 

  1. Անատոմիական դեֆեկտներ` հիվանդության կամ վնասվածքի հետևանքով առաջացած (պատժի կրման վերջին ժամկետի ընթացքում), վերին կամ ստորին վերջույթների բարձր անդամահատում, ինչպես նաև մեկ վերին և մեկ ստորին վերջույթի բարձր անդամահատումների համակցություն (S48, S78, T05.2, T05.5, T05.6):
  2. Վնասվածքների, թունավորումներիևայլարտաքինպատճառների ազդեցությանարտահայտվածհետևանքներ(T90–T98):

 

XIV.ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  1. Մարդու իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ)առաջացած հիվանդություն`վարակիչ և մակաբուծական հիվանդությունների, չարորակնորագոյացությունների,այլ ճշտված ու չճշտված հիվանդությունների և այլ վիճակների դրսևորումներով(B20-B24):

55.Առողջության խախտումներ օրգանիզմի ֆունկցիաներիկայուն խանգարումներով, որոնք պայմանավորված են հիվանդություններով, վնասվածքների հետևնաքներովկամ արատներով,վերջիներիս դեպքում առկա են սահմանափակումներ կյանքի բնականոն կենսակերպի և անհրաժեշտ են սոցիալական պաշտպանության/աջակակցության միջոցներ այն պայմանով, որ տվյալ անձը սահմանված կարգով ճանաչված է 1-ին խմբի հաշմանդամ, և կարիք ունի մշտապես օգնության և այլ անձանց կողմից վերահսկման:

  1. Սուր և քրոնիկ ճառագայթային հիվանդություն` 4-րդ աստիճան(T66):

57.Վերին և ստորին ծայրանդամների գանգրենա(փտախտ)՝ ծանր պրոգրեսիվող ընթացքով շարժողական ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով(I70.2E10-E14 ընդհանուր չորրորդ նշանով.5, I73.-A48.0L88, R02):

  1. Այլ և/կամ չճշտված ոսկրամեռուկ` դեմքի ոսկրերի տարածուն ոսկրամեռուկ (M87.8, M87.9):»:

 

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՎՍՏԵՓԱՆՅԱՆ

Նօրաթերթ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ