Փետրվարի 24, 2018

Չավուշօղլու: Թուրքիան կամ կվերականգնի կամ վերջնականապես կխզի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Թուրքիան պատրաստվում է հյուրընկալել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերապրում են դժվար օրեր: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը:

Անկարան կամ կվերականգնի իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ կամ վերջնականապես կխզի դրանք, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մամլո ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա այցելությունից առաջ:

Արտգործնախարարն ընդգծել է, որ թուրքական կողմն ակնկալում է հստակ քայլեր Միացյալ Նահանգների կողմից, որոնք կվերականգնեն փոխվստահությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև:

«Բնական է, որ կորել է վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ: Այն պետք է վերականգնվի: Մենք չենք ցանկանում այլևս լսել խոստումներ և երաշխիքներ: Ցանկանում ենք հստակ քայլեր տեսնել: Մենք կքննարկենք դա Թիլերսոնի այցի ընթացքում, քանի որ մեր հարաբերությունները չափազանց վճռական կետի են հասել: Մենք կամ կվերականգնենք դրանք, կամ կխզենք վերջնականապես: Չկա այլ տարբերակ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ Սիրիայի Աֆրինի շրջանում քրդական զորամիավորումների դեմ թուրքական կողմի ձեռնարկած ռազմական գործողությունները սրել են թուրք-ամերիկյան հարաբերությունները:

«Մենք այլևս չենք ուզում խոստումներ, ցանկանում ենք հստակ քայլեր տեսնել: ԱՄՆ-ի հետ համապատասխան հարցեր քննարկելու համար՝ անհրաժեշտ է վերականգնել փոխվստահությունը: Խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիան երբեք չի դիմել ու չի դիմի որևէ գործողության ընդդեմ դաշնակիցների ու բարեկամների: Սակայն մեր դաշնակիցը՝ ԱՄՆ-ը, թույլ է տվել մեծ սխալներ ու բացթողումներ»,- ասում է արտգործնախարար Չավուշօղլուն:

Նախագահ Էրդողանը Աֆրինի գործողությունների սկզբից պնդում է, որ թուրքական բանակը ռազմական գործողությունները կտեղափոխի նաև դեպի Մանբիջ քաղաքը, ուր տեղակայված են ամերիկյան զորքեր:

Մանբիջի նկատմամբ վերահսկողության հարցը էլ ավելի է սրել հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև: Բացի այդ, վերջին շրջանում Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները զգալիորեն լարվել էին նախ այն բանից հետո, երբ կողմերը սահմանափակել էին վիզաների տրամադրումը միմյանց քաղաքացիներին, իսկ այնուհետև ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրաելի մայրաքաղաք ճանաչելուց հետո:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts