Հունիսի 23, 2018

Բաց մի թողեք

«Չգիտեմ՝ ՊԵԿ-ը ինչ է տարածել, ես, համենայնդեպս, հարցաքննության չեմ հրավիրվել»․ Սեյրա Օհանյան. «Ազատություն»

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հերքում է Պետական եկամուտների կոմիտեի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների շարքում նաև ինքն է կանչվել հարցաքննության Պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով:

«Ես չգիտեմ ՊԵԿ-ը ինչ է տարածել, ես, համենայնդեպս, հարցաքննության չեմ հրավիրվել, չեմ կանչվել և այդպիսի բան չկա», – «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Օհանյանը:

ՊԵԿ հաղորդագրությունում, հիշեցնենք, նշվում է, որ վերոհիշյալ գործով «նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար»:

«Ազատության» հարցին՝ կարո՞ղ է մեկնաբանել այդ գործը, նախկին նախարարը պատասխանեց․ – «Ես ի՞նչ իմանամ՝ ինչ գործա: Պաշտպանության նախարարությունում իմ կողմից և նաև այլ իրավապահ մարմինների կողմից բազում այդպիսի գործեր են բացահայտվել, ես ո՞րը հիշեմ: Ես չգիտեմ, տեղյակ չեմ»:

«Դուք կարո՞ղ եք բացառել Ձեր մասնակցությունը այս ամենին՝ նշվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու մասին», – հարցին էլ Սեյրան Օհանյանը արձագանքեց․ – «Ես այդպիսի բաների մեջ չեմ եղել»:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts