Մայիսի 26, 2018

Բաց մի թողեք

«Պայքարելու եմ մինչեւ վերջ». Սաակաշվիլի

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Ուկրաինայից վտարված Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Լեհաստանում հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել պայքարը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի դեմ.

«Ես պայքարելու եմ կոռուպցիայի եւ Ուկրաինայում՝ կոռումպացված օլիգարխների դեմ մինչեւ վերջ»:

Սաակաշվիլին, ում ավելի վաղ նախագահ Պորոշենկոն զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից, պնդում է, որ իր վտարումը հակասում էր միջազգային իրավունքին.

«Նա ինձնից վախենում է: Վախենում է ոչ թե որովհետեւ ես ունեմ խոշոր գումարներ կամ բանակ կամ ազդեցիկ տանիք, այլ որովհետեւ ինձ անհնար է գնել»: այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը:

Սաակաշվիլիի գլխավորած շարժումը մարտի 18-ին նախատեսում էր Կիեւվում հերթական հակակոռուպցիոն երթն անցկացնել, որին, վտարված քաղաքական գործչի խոսքով, միանալու էին հասարակության տարբեր խմբեր:

Հատկանշական է, որ Ուկրաինայի ընդդիմադիր տարբեր ուժեր պարբերաբար քննադատել են Սաակաշվիլիի փողոցային պայքարը՝ նշելով, որ այն շեղում է հասարակության ուշադրությունն ավելի կարեւոր ընդդիմադիր օրակարգից եւ ի սկզբանե ձեռնտու է երկրի գործող իշխանություններին:

Հիշեցնենք, Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին զրկել էին քաղաքացիությունից դեռեւս 2017-ի սեպտեմբերին, որից հետո քաղաքական գործիչն այնուամենայնիվ մուտք էր գործել Ուկրաինա՝ աջակիցներով շրջապատված: Ի պատասխան մեղադրանքների՝ Սաակաշվիլին կոչ է անում իրեն դատել Ուկրաինայում.

«Ցանկանում եք ինձ դատե՞լ: Ինչպե՞ս եմ Ուկրաինայում դատարան այցելելու, թե՝ ինձ հետախուզման մեջ եք հայտարարելու: Ահա, ես այստեղ եմ, վերադարձրե՛ք ինձ Ուկրաինա, ես ցանկանում եմ դատվել Ուկրաինայում»:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts