Հունիսի 23, 2018

Բաց մի թողեք

«Պարմա» ՍՊԸ-ում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի արտադրության դեպք

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Պարմա» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի արտադրության դեպք:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Մասնավորապես, լաբորատոր փորձաքննության արդյունքներով, ընկերության կողմից արտադրված «Պելմենի»-ի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության ՏԿ 021/2011 և ՄՄ ՏԿ 034/2013 պահանջներին: 22.05.2018թ. արտադրության «Պելմենի»-ի ողջ խմբաքանակը՝ երկու ամիս պիտանիության ժամկետով, համարվել է վտանգավոր. իրացումն արգելվել է:

Ծառայությունը կասեցրել է նաև «Պարմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մինչև հայտնաբերված խախտումերը վերացնելը: Հանձնարարվել է արտադրությունը համապատասխանեցնել սահմանված պահանջներին և փորձնական արտադրանքի լաբորատոր փորձաքննությամբ հավաստիանալ, որ անհամապատասխանությունը վերացված է. արտադրության կասեցումը կվերացվի միայն այդ հիմքով:

Ստուգումները շարունակվում են»:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts