Հուլիսի 18, 2018

Ռուբեն Հարությունյան. Բիզնեսը հավերժական մրցավազք է

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Henderson ընկերության հիմնադիր Ռուբեն Հարությունյանը միացել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամին (FAST) ու հայազգի 18 գործարարների հետ հայտարարել, որ «բիզնես հրեշտակ» կդառնա գիտատեխնիկական հիմքով հայաստանյան սկսնակ ընկերությունների համար:
Ռուբեն Հարությունյանի հիմնած Henderson մոդայի տունը ներկայանում է Henderson տղամարդկանց դասական ոճի հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների ու casual ոճի HAYAS հավաքածուներով: 

Banks.am Ռուբեն Հարությունյանին խնդրել է պատմել բիզնեսում գրանցած իր հաջողությունների եւ հաղթահարած դժվարությունների մասին:

Հայտնի եւ հաջողակ գործարար դառնալու մասին

Բազմաթիվ գործոններ են դեր խաղացել: Այն, ինչ մենք ստիպված էինք անել 1990-ականների սկզբին եւ ճանապարհը, որն անցանք, համապատասխանում էին ժամանակի միջավայրին եւ պայմաններին: Մենք շատ սովորեցինք մեր արտասահմանցի ընկերներից եւ գործընկերներից, ձգտում էինք մեր բիզնեսում նորարարական լուծումները ներդնել ավելի շուտ, քան Ռուսաստանի մեր մրցակիցները: Ձգտում էինք արտասահմանյան ընկերությունների հետ նույն մակարդակի վրա լինել, որպեսզի կարողանայինք մրցակցել նրանց հետ: Անխախտելի բիզնես ճշմարտություն է՝ ուզում ես լինել մեծ ընկերություն, մտածիր եւ գործիր մեծ ընկերության նման եւ կդառնաս այն:

Շուկան մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջում: Միայն գեղեցիկ ապրանք ստեղծելը բավարար չէ: Այն պետք է ստեղծել եւ գնորդին հասցնել ժամանակին: Պետք է ճիշտ ձեւավորել եւ զարգացնել թիմը, ընկերությունն ու բիզնեսն ընդլայնել խնամքով՝ կանոնավոր բարելավելով կառուցվածքը եւ գնորդի հետ արդյունավետ հաղորդակցություն հաստատելով:

Ամենօրյա աշխատանք

Իսկապես, ծանր, ամենօրյա աշխատանք է: Իմ կարծիքով, հաջողակ ընկերության համար գլխավոր գիծն ինչ-որ բանում յուրօրինակությունն է եւ մրցակիցներից ավելի արագ սովորելու ունակութունը: Ժամանակակից աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Ոչ մի բիզնես-մոդել երկար չի աշխատում, մրցակիցները գալիս-հասնում են ձեզ, սպառողները փոխում են իրենց նախասիրությունները, նորաձեւությունը փոփոխական է:

Երբեք չես կարող թուլանալ, այսօր մեր բիզնեսն աշխատում է վեց ժամային գոտիներում՝ Կալինինգրադից մինչեւ Իրկուտսկ, իսկ աշնանը, երբ Վլադիվոստոկում բացվի նոր սրահը, ժամային գոտիները կդառնան 8-ը: Հասկանում ես, որ այն ինչ արել ես, միայն հիմքն է ամենի, ինչ դեռ պետք է անես: Հավերժական մրցավազք է:

Հաջողված բրենդ ստեղծելու եւ զարգացնելու բանաձեւը

Առաջին հերթին պետք է հաջողակ լինես քո երկրում: Եթե ինչ-որ բան ես ստեղծել եւ առաջատար չես դարձել երկրումդ, դժվար թե մտածածդ մեծ շանսեր ունենա այլ շուկաներում: Օրինակ, մեր ոլորտում շատ մեծ նշանակություն ունի այն տարածքը, որտեղ զարգանում ենք: Մեր բախտն ինչ-որ առումով բերել է, ապրում ու զարգացնում ենք մեր բիզնեսը Ռուսաստանում՝ բնակչությամբ եւ տարածքով մեծ երկրում, որտեղ ծավալվելու տեղ կա: Այստեղ, իհարկե այլ կողմն էլ կա՝ այսպիսի շուկաներում շատ հաճախ կամ մեծ հաջողության ես հասնում կամ մեծ անկում ապրում:

Տարբեր շուկաներ եւ տարբեր «բանալիներ»

Նորաձեւության ոլորտում այլ շուկաներ դուրս գալը բավական դժվար է, քանի որ բոլոր սպառողները տարբեր են, պետք է բանալի գտնել բոլոր գնորդների համար: Եվրոպայում այդ բանալին մեկն է, Միացյալ Նահանգներում երկրորդը, Ասիայում` բոլորովին այլ: Սա հեշտ գործընթաց չէ: Այս առումով մենք շատ պահպանողական ենք ու միշտ ասում ենք` «ոչ, մենք դեռ այդքան իդեալական չենք, որ այլ շուկաներ դուրս գանք», չնայած, այսօր 160-ից ավելի խանութներ ունենք Ռուսաստանի 60 քաղաքներում, ընդ որում, մենք դեռ աճի ներուժ ենք տեսնում ռուսական շուկայում ու բարեփոխումներ ենք կատարում ընկերությունում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts