Նոյեմբերի 18, 2018

Ռուսաստանի ԿԸՀ-ն գրանցեց Պուտինի թեկնածությունը նախագահական ընտրություններում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը մարտի 18-ի նախագահական ընտրություններին: Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանը:

Պուտինից բացի, նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն են հայտնել հեռուստաաստղ Քսենիա Սոբչակը, «Յաբլոկո» կուսակցությունից Գրիգորի Յավլինսկին, գործարար-օմբուդսմեն Բորիս Տիտովը, Սերգեյ Բաբուրինը, Մաքսիմ Սուրայկինը՝ «Ռուսաստանի կոմունիստներ»-ից, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ինչպես նաև կոմկուսից Պավել Գրուդինինը:

Ռուսաստանի նախագահական ընտրություններին պատրաստվում էր մասնակցել նաև ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, սակայն նրան մերժել են գրանցել: Դրանից հետո քաղաքական գործիչը համազգային ցույցերի, ընտրությունների բոյկոտի կոչ է արել: Առաջին ակցիան տեղի է ունեցել հունվարի 28-ին, դրան Ռուսաստանի տարբեր քաղաքներում մասնակցել են հազարավոր մարդիկ:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts