Հուլիսի 18, 2019

Ռուս օլիգարխների դեմ անհատական պատժամիջոցների ցուցակը հրապարակվել է

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Այսօր Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հրապարակել է Կրեմլի մութ գործարքներին աջակցող այն ռուս օլիգարխների եւ նրանց ընտանիքի անդամների անունները, որոնց դեմ ԱՄՆ-ում կարող են պատժամիջոցներ ընդունվել: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը:

Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարության գրասենյակների խորքում մշակված այդ ցուցակի ստույգ ծավալը հայտնի չէ. ոմանք խոսում են տասնյակ, մյուսները՝ հարյուրավոր եւ նույնիսկ՝ հազարավոր անունների մասին: Պետքարտուղարության նախկին աշխատակից Դենիել Ֆրիդը, ով այժմ խորհրդատվության կարգով մասնակցում է պատժամիջոցների այս ցուցակի մշակմանը, համոզված է, որ հազարավոր անուններ ցուցակում չեն լինելու.

«Օրենքը պարզ ասում է, որ դա կարող են լինել Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք մոտ են Վլադիմիր Պուտինին եւ Կրեմլին: Դրանք անձինք են, ովքեր կառավարում են Պուտինի ֆինանսական հոսքերը, պահում են նրա միջոցները, մարդիկ, ովքեր նրա քաղաքական կամքի գործիքն են»:

Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը պատմում է, որ պատժամիջոցների նոր ցուցակի նախապատրաստումը մեծ խուճապ է առաջացրել Ռուսաստանի օլիգարխների շրջանում.

«Մոսկվայում այս կապակցությամբ տիրում է ոչ համարժեք հիստերիա»:

Որոշ մեծահարուստներ նույնիսկ փորձել են դիմել ցուցակի նախապատրաստման մեջ ներգրավված փորձագետներին, վկայում է Ֆրիդը: Ցուցակի նախապատրաստման համար բուն պատասխանատուները սակայն գտնվում են ԱՄՆ-ի ֆինանսների եւ արտաքին գործերի նախարարություններում, ինչպես նաեւ՝ հատուկ ծառայություններում:

Ռուս օլիգարխների ցանկում ընդգրկված են նաև Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը և Ռոսգոսստրախի ղեկավար Դանիլ Խաչատուրովը, ինչպես նաեւ հայազգի Սերգեյ Գալիցկին:

Ցուցակն այստեղ՝

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts