Հուլիսի 18, 2018

Սերգեյ Սմբատյանը կամփոփի Էլբֆիլհարմոնիայի համերգը և կանդրադառնա Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Ապրիլի 5-ին՝ ժամը 18.30, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ճեպազրույցը լրագրողների հետ։ Սերգեյ Սմբատյանը կամփոփի օրերս Համբուրգի Էլբֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում ունեցած համերգը, ինչպես նաև կանդրադառնա ապրիլի 15-ից մայիսի 1-ը 2018թ. Եվրոպայի մայրաքաղաք Վալետայում կայանալիք Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին, որտեղ Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրված է փառատոնի պաշտոնական նվագախմբի կարգավիճակում։ Փառատոնի շրջանակներում ապրիլի 18-30-ը նշվելու են Հայաստանի մշակույթի օրերը, ինչպես նաև երեկո է նվիրվելու հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին։

Ճեպազրույցից անմիջապես հետո՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ «Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին ընդառաջ» խորագրով։ Երաժշտասերը հնարավորություն կունենա ունկնդրելու այն ստեղծագործություններից մի քանիսը, որոնք նվագախմբի կողմից ներկայացվելու են Մալթայում։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։ Տեղեկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts