Դեկտեմբերի 18, 2018

Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները խախտվել են. արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Want create site? Find Free WordPress Themes and plugins.
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Համլետ Դավթյանին պատկանող հացի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ. Արագածավան):
Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, չի կատարվել հումքի, պատրաստի արտադրանքի և տեխնոլոգիական գործընթացների լաբորատոր հսկողություն՝ որակի և անվտանգության ցուցանիշների նկատմամբ, իսկ հացը և հացաբուլկեղենը տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:
Ա/Ձ Համլետ Դավթյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ
հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
 
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts