Սեպտեմբերի 20, 2019

Սոցիալական մեդիայում տարածվող ապատեղեկատվության համար պատասխանատվության առաջարկ ԵԽԽՎ պատվիրակների կողմից

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախագահ Հովհաննիսյանը այսօր ֆեյսբուքյան իր էջի միջոցով իրազեկում է Սոցիալական մեդիայում ապատեղեկատվություն տարածելու համար պատասխանատվություն սահմանելու առաջարկի մասին, որն արվել է ԵԽԽՎ պատվիրակների կողմից.

Հարգելի գործընկերներ
Շաբաթներ առաջ տեղեկացրել էի, որ ԵԽԽՎ-ում քննարկվում է էլեկտրոնային լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա ապատեղեկատվության համար պատասխանատվության միջոցներ նախատեսելու հարցը: Այժմ ավելի մանրամասն ներկայացնում եմ այդ նախաձեռնության բովանդակությունը: Իր նախաձեռնության հիմնավորման համար հեղինակը ներկայացնում է հետևյալ փաստարկները.
1. Սոցիալական լրատվամիջոցները քաղաքական բանավեճի համար կարևորագույն հարթակներից են և հասարակական կարծիքի ձևավորման գործում դարձել են շատ ազդեցիկ: Այդ պատճառով ծայրահեղ մտահոգիչ է այն փաստը, որ սոցիալական մեդիայով տարածվում է ապատեղեկատվություն և օգտագործվում որպես մանիպուլյացիայի գործիք, մինչդեռ այս ոլորտում վերահսկողությունն ու կարգավորումները կա՛մ անտեսվում են, կա՛մ գոյություն չունեն:
2. Այս իրավիճակը սպառնալիք է ոչ միայն ժողովրդավարական հասարակություններում քաղաքական գործընթացներին, այլև խոչընդոտ հասարակության պատշաճ և հավասարակշռված կերպով տեղեկացված լինելուն:
Որպես լուծում հեղինակն առաջարկում է, որ խորհրդարանական վեհաժողովն ուսումնասիրի՝
— ինչպես են օգտագործվում սոցիալական լրատվամիջոցները՝ յուրացնելով խոսքի ազատության հիմնարար սկզբունքը;
— ինչպես հակազդել սոցիալական մեդիայի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, այդ թվում՝ որոնման համակարգեր (որոնման համակարգերի ալգորիթմներ) ստեղծելու միջոցով:
Որպես արդյունք առաջարկվում է, որ ԵԽ-ն իր տարբեր ձևաչափերով անդամ պետություններին պարտավորեցնի նախատեսել՝
— սոցիալական մեդիայի օգտագործման սահմանափակող կանոններ, որոնք կկանխարգելեն և կչեզոքացնեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները.

— համաձայնեցված կանոնները խախտելու համար խիստ պատժամիջոցներ:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts