Դեկտեմբերի 19, 2018

ՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. զոհվել են երկու օդաչուները

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts