Դեկտեմբերի 18, 2018

Սպանդանոցային մորթի պահանջը հուլիսի 1-ից պարտադիր կլինի ամբողջ հանրապետությունում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Գործադիրը սահմանել է ՀՀ-ում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը: Ներկայումս օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ հանրապետությունում շրջանառության մեջ է դրվելու բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերք: Սպանդանոցային մորթի գործընթացը լիարժեք կազմակերպելու համար կստեղծվեն նոր սպանդանոցներ: Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը նախատեսվում է իրականացնել փուլային՝ սահմանելով կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը: «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի շրջանակում անցկացվել է սպանդանոցային կարողությունների զարգացման հատուկ դասընթաց: Արդյունքում հավանության արժանացած թվով 7 գործարար ծրագրերի շահառուներին ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են համապատասխան տարածքներ՝ բացառապես որպես սպանդանոցներ օգտագործելու պայմանով:

N

Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները

Կատարման ժամկետը

1

Պետական գնումներով սպանդանոցային ծագման մթերքի ձեռքբերում

2018 թվականի մարտի 1-ից

2

Մսամթերքի արտադրություն (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի օգտագործելու դեպքում)

2018 թվականի մարտի 1-ից

3

Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի  արտահանում

2018 թվականի մարտի 1-ից

4

Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում)

2018 թվականի հուլիսի 1-ից

5

Երևան քաղաքում տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում

2018 թվականի հուլիսի 1-ից

6

ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերում տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում

2018 թվականի հուլիսի 1-ից

7

ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի օբյեկտներում (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում)

2018 թվականի հուլիսի 1-ից

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ըստ հաղորդագրության, 2017թ. ընթացքում ինտենսիվ աշխատել է տնտեսվարողների հետ՝ հանդիպումների, պարզաբանումների, ծանուցումների միջոցով տեղեկացնելով սպասվող փոփոխության մասին:

Արդյունքում նախատեսվում է `

  • բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերքի շրջանառություն,

  • կենդանական ծագման մթերքի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ,

  • վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts