Դեկտեմբերի 17, 2018

«Վերականգնել ու ավելացնել արտահանման ծավալները». հայկական ոսկերչական արտադրանքը ներկայացվել է Կենտրոնական Ասիայի գնորդներին

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան 7 արտադրող ապրիլի 5-8-ը Ղազախստանում մասնակցել են «Aru Almaty» 30-րդ ոսկերչական միջազգային ցուցահանդեսին: Մասնագիտացված էքսպոն անցկացվում է տարեկան 2 անգամ՝ Ղազախստանի կառավարության ու Ոսկերիչների ազգային ասոցիացիայի աջակցությամբ։

«Aru Almaty»-ն մեր արտադրողների համար դիտարկվում է որպես հնարավոր դարպաս՝ դեպի ասիական մեծ շուկա: Այն միակ միջազգային ոսկերչական ցուցահանդեսն է Ղազախստանում և ամբողջ Կենտրոնական Ասիայում։Նախորդ տարվա մասնակցության արդյունքում հայկական արտադրողները 38 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել, իսկ «Միտարիո գոլդ» ընկերությունը խանութ-ներկայացուցչություն է բացել Ղազախստանում։

«Մասնագիտացված ցուցահանդես-վաճառքը բարենպաստ հարթակ է մանրածախ ու մեծածախ գնորդների հետ հանդիպելու, գործարքներ կնքելու համար։ Հատկապես այն ֆոնին, որ ասիական երկրները սկսել են դուրս գալ ճգնաժամից՝ վերականգնելով ոսկերչական իրերի առևտրի և շուկայի շրջանառության ծավալները։ Մենք նպատակ ունենք այս աճի տեմպերն օգտագործելով վերականգնել ու ավելացնել հայկական ոսկերչական իրերի արտահանումն ու վաճառքը Ղազախստանում և տարածաշրջանում»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

«Aru Almaty» էքսպոներին մասնակցում են հարյուրավոր ընկերություններ Հայաստանից, Բելգիայից, Հնդկաստանից, Իտալիայից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Չեխիայից, Ղրղզստանից, Ղազախստանից։

 

Հանրային կապերի խումբ

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts