Հոկտեմբերի 17, 2018

Բաց մի թողեք

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է՝ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի: «Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և Ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները:

Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը և Ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts