Օգոստոսի 21, 2018

Փհենչհան-2018. Հայաստանը դահուկավազքի մրցաշարում կունենա 3 օլիմպիական

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Փհենչհան-2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա երեք մասնակից դահուկային սպորտի մրցաշարում: Հայաստանը նվաճել է մեկ օլիմպիական ուղեգիր եւ ստացել 2 սպիտակ քարտ:

Այս մասին ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

«Հունվարի 22-ին դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան Օլիմպիական խաղերի համար ներկայացրել է վերջին վարկանիշային աղյուսակը եւ բաշխել քվոտաները. Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա երեք ներկայացուցիչ. դահուկավազքում՝ մեկական կին եւ տղամարդ,  նաեւ մեկ լեռանդահուկորդ: Դահուկավազքի քվոտաներից մեկը Ա դասակարգմամբ է, այսինքն` մենք նվաճել ենք այդ քվոտան: Իսկ մյուս քվոտաները մեզ հնարավորություն են տալիս սպիտակ քարտով մասնացել Օլիմպիական խաղերին: Լեռնադահուկից մեկ քվոտա ստացանք, ինչին շատ նպաստեց օրերս Իրանում կայացած միջազգային մրցաշարում ունեցած մեր արդյունքները: Մեր մարզիկները Իրանում բարելավեցին Հայաստանի վարկանիշը: Օրինակ` Հարություն Հարությունյանը հսկա ոլարավայրէջքում գրավեց 3-րդ տեղը: Այսպիսով` 3 օլիմպիականով կմեկնենք Փհենչհան»,- ասաց Գագիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան փետրվարի 9-25-ը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում: Մինչ այս, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան մատնանշում էր միայն մեկ մասնակցի` Սերգեյ Միքայելյանի անունը,  ով ըստ ֆեդերացիայի ներկայացուցիչների, ուներ բավարար միավորներ եւ նվաճել էր օլիմպիական ուղեգիր: Հայաստանի առաջնության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում Գագիկ Սարգսյանը հայտարարեց, որ Սերգեյ Միքայելյանը վնասվածք ունի եւ չի մեկնի Փհենչհան եւ Օլիմպիական խաղեր կմեկնեն երկրորդ համարով. Սերգեյ Միքայելյանին կփոխարինի նրա կրտսեր եղբայրը` Միքայել Միքայելյանը:

Դահուկորդները մարզումները կանցկացնեն Աշոցքում, իսկ լեռդնադահուկորդը` Ծաղկաձորում: Ի դեպ, Հայաստանի այս տարվա չեմպիոն Միքայել Միքայելյանը եւս մեկ մեկնարկ ունի մինչեւ Օլիմպիական խաղերը` հունվարի 25-ից փետրվարի 2-ը Շվեյցարիայում կմասնակցի դահուկավազքի երիտասարդների աշխարհի առաջնությանը:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts