Փետրվարի 24, 2018

Փոքրիկի զարգացումը 3-6 ամսականում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Ձեր փոքրիկը 3 ամսական է: Նա  արդեն շատ բաներ է  սովորել, նրա հետ նաև դուք:

Ձեր միջև ձևավորվել  են իրական հարաբերությունները: Երբ մտնում եք նրա սենյակ կամ  մոտենում նրա մահճակալին, նա ուրախ ժպտում է , թափահարում թաթիկները և բոլոր շարժումներով ցույց է տալիս իր հոգեվիճակը: Նա արդեն շատ բաներ հասկանում և գիտակցում է: Գիտի, որ ամենալավ տեղը  մայրիկի կամ հայրիկի գիրկն է:

Այդ իսկ պատճառով հարկ չկա նրան օրորել քնելուց առաջ, քանի որ նա կարող է դրան սովորել և սկսել անընդմեջ պահանջել, որ օրորեք: Այս մասին գրում է impoqrik.am-ը:

Խորհուրդ № 1— փոքրիկին հարկավոր է գրկել  օրը մի քանի անգամ, նրան հետաքրքիր է հետևել և զննել տարբեր առարկաներ Ձեր ձեռքերի  վրայից:  Սակայն մշտապես մի պահեք, անգամ եթե  դուք ունեք դրա ժամանակը և ուժը: Նա դրան սովորում է և առանց Ձեզ չի կարողանում րոպե անգամ մնալ: Փորձեք նրան քնեցնել առանց օրորելու, քանի որ նա շարունակում է մեծանալ և արդեն 6-7 ամսականում դա կդառնա անխուսափելի:  Օրորը կդառնա պահանջ, և հանգիստ վիճակը արդեն կսկսի անհանգստացնել և խանգարել նրան,  փոքրիկը հետզհետե  կդառնա անհանգիստ: Բացի այդ,  նա  գիշերը ավելի հաճախ կսկսի արթնանալ:
Եթե դա արդեն պատահել է, ապա շատ հոգաբանների կարծիքով , անհրաժեշտ է քնքշորեն նրան բարի գիշեր մաղթել և դուրս գալ սենյակից: Փոքրիը կսկսի լացել, ինչը կխոցի Ձեր սիրտը, սակայն դիմացեք: Փորձը ցույց է տալիս, որ դա միայն օգուտ կլինի երեխային, նա  աստիճանաբար կհանգստանա: Պետք է սպասել մինչ գոռոցները կդադարեն  և նա կքնի: Նման տեսարանները կարող են  տևել  2-4 օր, սակայն լինում են դեպքեր երբ անգամ մեկ օրն է բավական: Դա կլինի միակ օրը, երբ Ձեր փոքրիկը կունենա ուշադրության պակաս:

Միևնույն ժամանակ  զարգանում է փոքրրիկի խոսքը (խոսքի զարգացում ասվածը հարաբերական է այս պարագայում):  3-5 ամսականում մայրիկի և հայրիկի խոսքը նրա մոտ առաջացնում է հետաքրքրություն, նա ուշադիր լսում է ծնողներին:

Խորհուրդ № 2— զրուցեք փոքրիկի հետ , տարբեր քնքուշ անուներով դիմեք նրան, դիպչեք  նրան` դա օգնում է հասկանալուն: Եթե այդ ամենը  անում եք միայն  բարուրելիս, ապա դա այդքան էլ արդյունավետ չէ: Փոքրիկը ուշադիր հետևում է մեծահասակների միմիկաներին և սկսում է հաճույքով գղգղալ: Եթե փոքրիկները մի քանիսն են, ապա նրանք միառժամանակ սկսում են երգել և ստացվում է իսկական խոռ: 5 ամսականում նա արդեն տաբեր ձայներ է հանում` դրանով արտահայտելով ուրախությունը կամ բողոքը:
Եվ եթե դուք նրա հետ կրկնում եք նրա «բու-բու», «գու-գու»-ն, նա պարտադիր  Ձեր խոսքի մեջ տարբերակում է  իր արտահայտությունները և ցուցաբերում է յուրահատուկ ուրախություն:

Խորհուրդ № 3—  5 ամսականից անհրաժեշտ է ցույց տալ տարբեր առարկաներ, ասելով` «ահա, նայիր սա մուկիկ է»: Նա կպատասխանի «պի-պի-պի»  և այլն: Ցույց տվեք նաև  տան առարկաները, որոնց նա ինքն է սիրում ուշադրություն դարձնել` նկար, գորգ, ծաղիկ:  Խաղերը նրանց շատ են դուր գալիս, սակայն մի մոռացեք, որ նրանք կարող են շատ շուտ հոգնել: Այդ իսկ պատճառով սկսեք մեկ կամ երկու երգից: Մի մտահոգվեք, եթե նա միանգամից ուշադրություն չի դարձնում. ամեն ինչ կգա իր ժամանակին:

Հիշեք, որ  ձեռքերի շարժումները և առարկաների հետ մանիպուլյացիան զարգացնում են փոքրիկի խոսքը: Այդ իսկ պատճառով գնեք նրա համար խաղալիքներ, որոնք հարմարավետ տեղավորվում են ձեռքի մեջ, որոնք նա հեշտ կարող է վերցնել:

Խորհուրդ № 4— սովորեցրեք փոքրիկին զբաղվել խաղալիքների հետ,  ամեն ձեռքին մի խաղալիք տվեք, ցույց տվեք, թե ինչպես մեկով մյուսի վրա թակի և ձայն ստանա:

Տվեք նրան նաև զղզղիկներ, որոնցով նա կսովորի տարբերակել ձայները:

Մանագետները վստահեցնում են, որ նմանատիպ մոտեցումը խթանում է խոսքի գերազանց զարգացմանը: Նմանատիպ խաղերը 3 ամսական փոքրիկի հետ կարելի է խաղալ, երբ նա պառկած է փորիկի վրա: Նրա հայացքից 70-90 սմ. հեռավորության վրա շարժեք խաղալիքը աջ, ձախ, վերև, ներքև: Մահճակալի կախովի խաղալիքը հարկավոր է կախել 15 սմ  հեռավորության վրա, որպեսզի  նա կարողանա ձեռք տալ դրան:

Շուտով փոքրիկը կսկսի ձեռքը վերցնել խաղալիքներ և վեցերորդ ամսում կարելի է օգտագործել տարբեր գույնի խորանարդիկներ և տարբեր չափսերի խաղալիք օղակներ: Այլ խաղալիները հերթականությամբ թաքցրեք մի քանի օր, որ հետո փոքրիկը նորից բացահայտի դրանք:

Հիշեք, որ  պետք է շարունակեք զբաղվել մերսմամբ:

Խորհուրդ № 5 — եթե մանակաբույժը պոլիկլինիկայում Ձեզ մերսում է նշանակել, ապա  մի ալարեք նրան տանել պրոցեդուրաների: Եթե դուք նախընտրում եք դա անել տանը, ապա ուշադրություն դարձրեք № 1 խորհրդին:

Խորդուրդ № 6— փոքրիկին շատ հաճախ մի զբաղեցրեք, քանի որ նա աստիճանաբար նա կդադարի ինքնուրույն զբաղել: Նա կսկսի միայնակ ձանձրանալ  և կկորցնի ինքն իրենով զբաղվելու ունակությունը: Այդպիսի իրավիճակը և Ձեր, և նրա համար կախվածություն է: Դա շատ հաճախ պատահում է առաջնելի հետ: Երբ փոքրիը լացում է, ապա ծնողները իրենց պարտավորված են զգում ինչ-որ բանով օգնել նրան: Հարկավոր է լինել մի փոքր «սառնասիրտ» , դա կօգնի չվնասել  փոքրիկին: Երես  են տալիս նաև այն փոքրիկերին, որոնց ծնվելուն ծնողները երկար են սպասել: Նրանք դառնում են «փոքրիկի ստրուկնեևրը», որն  անթույլատրելի է, քանի որ հետագայում  նրա համար շատ ավելի դժվար կլինի մերվել հասակակիցների հետ:

Խորհուրդ № 7: Ամերիկացի հոգեբանների կարծիքով  օրական 100 անգամ  մեղմ դիպչելը, շոյելը հանգստացնում փոքրիկին և նա էլ չի լացում:  Շատ նորածինների և կրծքով կերակրվող բալիկներին հանգստացնոմ է հանգիստ երաժշտությունը և ռիթմը: Օրինակ, ձայանգրված սրտի բաբախում, կլասիկ երաժշտություն կամ օրորոցային: Հիանալի է, եթե փոքրիկները վատ են տանում  էստրադային կարատումներ:
Փոքրիկին նաև հանգստացնում է մաքուր օդում զբոսանքը: Եվ հիշեք, որ նրանց մոտ կարող է լինել պարբերաբար կրկնվող լաց օրվա նույն ժամին: Թողեք որ մի քիչ լացի, ապա  հետևեք Ձեր ինտուիցիային, որը Ձեզ կտա շատ լավ խորհուրդ, թե ինչպես  հանգստացնել փոքրիկին:

Նյութն ըստ kid.ru կայքի

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts