Հրապարակվել է: Sat, Dec 3rd, 2011

«Ժողովուրդ». Էդուարդ Շարմազանովի ԱԺ փոխխոսնակ դառնալու հարցը կլուծվի արտահերթի միջոցով

Կիսվել
Թեգեր

ՀՀԿ-ին չի հաջողվի Աժ այս քառօրյայում կյանքի կոչել ՀՀԿ խորհրդի նիստի որոշումներից մեկն ու Աժ փոխխոսնակ դարձնել Էդուարդ Շարմազանովին:

«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը մեկնարկող Աժ քառօրյայում Աժ փոխխոսնակի ընտրության մասին խոսք չկա:

Բանն այն է, որ այդ հարցը տեխնիկապես հնարավոր չէ պարզ պատճառով. Աժ փոխխոսնակներից ոչ մեկը դեռևս հրաժարական չի ներկայացրել: Ուստի տրամաբանական է, որ երկուշաբթի օրը մեկնարկելիք Աժ քառօրյայի օրակարգում ընդգրկված չէ Աժ փոխնախագահի ընտրության հարցը:

Հիմա իշխանություններն այս հարցի լուծման համար ունեն մեկ ճանապարհ. Աժ նախագահ ընտրելուց հետո Աժ արտահերթ նիստ հրավիրել: Կամ էլ սպասել մինչեւ փետրվար, երբ կմեկնարկի հաջորդ քառօրյան:

Դատելով ՀՀԿ տրամադրություններից՝ նրանք պատրաստվում են Շարմազանովի ընտրության հարցը լուծել հնարավորինս շուտ, այսինքն՝ արտահերթի միջոցով»:

 

 

Noratert.am

Նօրաթերթ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ