Ապրիլի 20, 2018

Բաց մի թողեք

10 լավագույնները՝ մեկ գրքում. տեղի ունեցավ Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Թումանյանական ուսուցողական և բացառիկ 10 հեքիաթ՝ մեկ ժողովածուում. Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը փոքրիկներին ներկայացրեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես
Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն:

«Շունն ու կատուն», «Քաջ Նազարը», «Անբախտ վաճառականներ», «Գառնիկ ախպեր», «Մի կաթիլ մեղրը», «Անհաղթ աքլորը», «Ուլիկը», «Ծիտը», «Խոսող ձուկը», ​«Տերն ու ծառան». գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույս են տեսել 1908-1912 թթ., առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով:

« «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հրատարակել է Հովհաննես Թումանյանի բազում
ստեղծագործություններ:

Այս տարի նշվում է Թումանյանի ծննդյան 149-ամյակը, մենք էլ բազում ծրագրերով հաջորդ տարի պատրաստվում ենք մեծանուն գրողի 150-ամյակին:
Այս ժողովածուն ներառում է այն հեքիաթները, որոնք հրատարակվել են 100 տարի
առաջ:

Մենք որոշեցինք թարմացնել առկա նկարազարդումները և գիրքը հանձնել
ընթերցողների դատին»,-շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր- նախագահ Մկրտիչ Կարապետյանը:

Մանկագիր, գրող, թումանյանասեր Լիպարիտ Սարգսյանը շնորհանդեսի ընթացքում
ընդգծեց՝ Թումանյանը մեծ դաստիարակ է, իր ստեղծագործություններով կրթել է բազում սերունդներ: Մեծ գրողն իր ցանկացած ստեղծագործության՝ այդ թվում փոքրիկ հեքիաթի մեջ շատ խորը իմաստ է ներդրել: Ըստ Լիպարիտ Սարգսյանի՝ Ամենայն հայոց բանաստեղծը նաև գրքասեր էր, հարուստ գրադարան ուներ, որը համալրում էր տարաբնույթ գրքերով:

Նշենք, որ «Հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսի ընթացքում փոքրիկ ընթերցասերները
դիտեցին թումանյանական հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր:

Հավելենք, որ արդեն ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունի ամրապնդելու գիրք- ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ մանուկների, պատանիների շրջանում:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts