Դեկտեմբերի 17, 2018

«168 Ժամ». Կա անորոշություն, քանի որ ՀՀ նոր կառավարությունը չի արտահայտել իր դիրքորոշումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի հարցում. Ռ. Չարնեցկի

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

«Երևանում տեղի ունեցած «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանները մտահոգություններ են հայտնել ՀՀ նորընտիր իշխանությունների եվրոպական քաղաքականության և դրա հեռանկարների վերաբերյալ:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին «168.am»-ի հետ զրույցում անդրադառնալով դեսպանների գնահատականներին՝ ասել է, թե խոսքը ոչ թե մտահոգությունների, այլ անորոշության մասին է:

Նրա խոսքով՝ ԵՄ-ում մտահոգություններ չկան, քանի որ Հայաստանն ինքն է որոշում իր հարաբերությունները գործընկերների հետ: Գործընկերները, նրա խոսքով, այդ ընտրությունը միշտ պետք է հարգեն, ինչպես ԵՄ-ն արել է՝ այս հարաբերություններում մշտապես հարգելով նույնիսկ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու՝ հայկական կողմի որոշումը:

 Չարնեցկին նշել է, որ կա անորոշություն, քանի որ ՀՀ նոր կառավարությունը չի արտահայտել իր դիրքորոշումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի հարցում, կառավարության ղեկավարը չի ծրագրել այց Բրյուսել և նման հարցեր:

«ԵՄ-ն մշտապես ցանկանում է ունենալ կանխատեսելի գործընկերներ, կանխատեսելի հարաբերություններ ներկայիս ժամանակաշրջանում, երբ, ինչպես դեսպանն է նշել՝ ալեկոծությունները շատ են: «Արևելյան գործընկերություն» ծրագիրը մարտահրավերներ է հաղթահարել՝ ԵՄ-ի ներսում պահպանվելու համար: Առաջիկա օրերին ՀՀ ԱԳ նախարարը կլինի Բրյուսելում և, կարծում եմ` եթե կան հարցեր, նա դրանց պատասխանները կհնչեցնի:

Իսկ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ միայն ԵՄ դեսպանները կարող են ասել, թե ինչ ազդակներ են ստացել կամ չեն ստացել Երևանից:

«Հնարավոր է՝ ենթադրություններով առաջնորդվելով, նման դիտարկումներ են անում՝ փորձելով թեման բացել և անհանգստություն առաջացնել ՀՀ իշխանությունների մոտ, քանի որ ՀՀ իշխանություններն ակտիվ շփումներ են ունենում ՌԴ-ի հետ: Չի բացառվում նաև, որ եվրոպական կողմը որոշ հիմքեր ունի նման հայտարարությունների համար, որոնցից մենք տեղյակ չենք»,- ասել է նա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts