Հրապարակվել է: Mon, Jun 19th, 2017

3 հայազգի պատգամավոր՝ Ֆրանսիայի խորհրդարանում

Կիսվել
Թեգեր

68311Ֆրանսիայում հունիսի 18-ին տեղի ունեցավ  Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը: Ֆրանսիայի խորհրդարանում 3 հայեր ընտրվել են պատգամավոր:
Փարիզի արվարձան Սեն Կլուում հաղթանակ է տարել Ժակ Մարիլոսյանը, որը ներկայացնում է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ Հանրապետություն» կուսակցությունը:

Մարիլոսյանն ստացել է 50,42 տոկոս ձայն, մինչդեռ Հանրապետականների թեկնածու Էրիկ Բերդոատին ստացել է 49,58 տոկոս ձայն:

Էմանուել Մակրոնի «Հառաջ Հանրապետություն» (La République en marche) կուսակցության ներկայացուցիչ Գիյոմ Կասբարյանը Լուար դեպարտամենտի (Ֆրանսիայի կենտրոնական մասի հյուսիսում) առաջին օկրուգում հաղթանակ է տարել՝ ստանալով ձայների 55 տոկոսը։

Մյուս հայազգի պատգամավորը Դանիել Կազարյանն է, ով հաղթանակ է տարել Ռոն դեպարտամենտի 13-րդ օկրուգում։

Նօրաթերթ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ