ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը բավական թանկարժեք՝ ութ միլիոն դրամը գերազանցող ժամացույց ունի, ինչի մասին «Փաստ»-ը տեղեկանում է իր՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
«Բացի թանկարժեք ժամացույցը, Սանամյանի սեփականությունն է համարվում թվով հինգ անշարժ գույք՝ երկու հողամաս և մեկական բնակարան, ավտոտնակ և առանձնատուն: Որպես շարժական գույք է հայտարարագրել «MERCEDES–BENZ E 200» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 320 հազար ամերիկյան դոլար ու 71 միլիոն 500 հազար դրամ: Եկամուտները կազմել են 3 միլիոն 188 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից»:
