Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունՌԴ-ում կործանված օդանավի ուղեւորների թվում երկու հայ կա

ՌԴ-ում կործանված օդանավի ուղեւորների թվում երկու հայ կա

Ռուսաստանում տեղի ունեցած խոշոր ավիաաղետի հետեւանքով ինքնաթիռի բոլոր 71 անձինք զոհվել են:

Ան-148 ինքնաթիռը Դոմոդեդովոյի օդանավակայանից թռիչք կատարելիս բախվել է «Почты России» ուղղաթիռին եւ կործանվել: Ինքնաթիռում գտնվող 71 մարդուց՝ 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, ոչ ոք ողջ չի մնացել:

Ինքնաթիռը պետք է իրականացներ Մոսկվա-Օրսկ չվերթը: Աղետի վայրում բազմաթիվ նամակներ ու ծրարներ են թափված: Նախնական տեղեկություններով, ինքնաթիռը ուղղաթիռին բախվել է Ռամենսկոյի շրջանի երկնքում:

Ռամենսկի շրջանում, որտեղ ընկել է ինքնաթիռը, ավելի քան 150 փրկարար է աշխատում: Այստեղ է ժամանել 20 միավոր տեխնիկա:

Հրապարակվել է ինքնաթիռի անձնակազմի եւ ուղեւորների ցանկը: Ըստ այդմ՝ ուղեւորների թվում երկու հայ կա՝ Վարսիկ Սեւոյանը և Սերգեյ Ղամբարյանը:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments