Forbes ամերիկյան ամսագիրը հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա 32–րդ համաշխարհային վարկանիշը։
«2018 թվականի միլիարդատերերը» վարկանիշում «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 606-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվել է 3,7 միլիարդ դոլար:
«ՄԱԳՆԻՏ» սուպերմարկենտների ցանցի հիմնադիր, հայկական ծագումով ռուս գործարար Սերգեյ Գալիցկիյը (Հարությունյան) 4 միլիարդ դոլար կարողությունով աշխարհի միլիարդատերերի ցանկում զբաղեցրել է 550-րդ հորիզոնականը:
Մեկ այլ հայտնի հայազգի գործարար, արգենտինաբնակ Էդուարդո Էռնեկյանը 2,7 միլիարդ դոլարով զբաղեցրել է վարկանիշի 887-րդ հորիզոնականը:
Forbes–ի վարկանիշը գլխավորել է Amazon–ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը (112 մլրդ դոլար), երկրորդ տեղում է Բիլ Գեյթսը (90 մլրդ դոլար), երրորդը Ուորեն Բաֆեթն է (84 մլրդ դոլար)։
2017 թ.–ի արդյունքում աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցվածքը կազմել է 1,2 տրիլիոն դոլար։ Առաջին քսանյակին է պատկանում աշխարհի բոլոր 2208 միլիարդատերերի համախառն ունեցվածքի 13%–ը:
