Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
ԳլխավորՀասարակությունԱսյա Խաչատրյանի հայտարարության հանգամանքները պարզելու նպատակով ծառայողական քննություն է սկսվել

Ասյա Խաչատրյանի հայտարարության հանգամանքները պարզելու նպատակով ծառայողական քննություն է սկսվել

Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է.

«Ծառայողական քննության շրջանակներում արդեն իսկ մանրամասն բացատրություններ են ներկայացրել ինչպես ոստիկանության մի շարք ծառայողներ¸ այնպես էլ միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներ՝ իրենց նախաձեռնությամբ։ Արցախի Հանրապետության ոստիկանությունը հավաստիացնում է¸ որ կիրականացվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, և, քաղաքացի Ասյա Խաչատրյանի ներկայացրած հանգամանքների հաստատման դեպքում¸ ԱՀ ոստիկանության՝ խախտում թույլ տված բոլոր ծառայողները օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ գործի կապացությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն¸ որի կատարումն իրականացնում է ԱՀ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին epress.am կայքում հրապարակվել է «Ղարաբաղի ոստիկանները Ասյա Խաչատրյանին. Օրենք Հայաստանում կպահանջես» վերնագրով հոդված, որը պատմում է ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի հետ Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի մասին։

«Փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, նրան են մոտենում երեք ոստիկաններ, ինչից հետո Ասյան ընկնում է պետական մարմինների աշխատակիցների ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ։ Նրան առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ ապտակում են, հայհոյում և սպառնում։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում նաև Ասյայի ընկերուհին, որը նրա հետ կիսում էր Ստեփանակերտի բնակարանը»,- ասված է հոդվածում։

Ըստ հրապարակման՝ երբ Ասյան բացատրություն է պահանջում, նրան ասում են, որ «Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք թող գնա և Հայաստանում պահանջի»։ Ստեփանակերտում Ասյայի բնակարան են այցելում քաղաքացիական հագուստով անձինք և, չներկայացնելով որևէ փաստաթուղթ և անտեսելով դիմադրությունը, ներխուժում և խուզարկում են սենյակները։

Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն արձագանքել է հրապարակմանը՝ տեղեկացնելով, որ «ներկայացված տեսանյութի հիման վրա, ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 15–րդ հոդվածով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում»:

«Եթե Ա.Խաչատրյանի պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա ԱՀ ոստիկանության տվյալ ծառայողների գործողությունները անընդունելի են և ենթակա են խիստ իրավական գնահատականի:

Նման նյութեր

Most Popular

Recent Comments