Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում է Էջմիածին քաղաքում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:
Հարցին, թե արդյոք ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, Սամսոն Գալստյանն ասաց.«Այս պահին Էջմիածին քաղաքում Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում և ոչ միայն Մանվել Գրիգորյանի ամառանոցում»:
Տեղեկություններ կան, որ հատուկ գործողություններ են իրականացվում նաեւ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի առանձնատանը:
