Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունՆախագահի աշխատակազմի թափուր պաշտոնների համար ստացված հայտերի ուսումնասիրման գործընթացը մեկնարկել է

Նախագահի աշխատակազմի թափուր պաշտոնների համար ստացված հայտերի ուսումնասիրման գործընթացը մեկնարկել է

Հանրապետության նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոններն օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար ուղարկված դիմումների ուսումնասիրման, տեսակավորման եւ պաշտոնի անձնագրերով սահմանված պահանջների համապատասխանության ստուգման գործընթացն արդեն մեկնարկել է:

Հաշվի առնելով ստացված հայտերի մեծ թիվը՝ գործընթացը կիրականցվի փուլերով: Առաջին հերթին ուսումնասիրվում են Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության թափուր հաստիքների համար ստացված դիմումները:

Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո դիմումատուների հետ հետադարձ կապ կապահովվի:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments