Նօրաթերթ

ԱՄՆ-ը չի բացառում Իրանի հետ խաղաղ կարգավորման հավանականությունը
Թեև Վաշիգնտոնում մշակված և լիովին պատրաստ է Իրանի նկատմամբ հարձակումների ծրագիր, այնուհանդերձ ԱՄՆ դեսպան Դեն Շապիրոն մայիսի 15-ին ելույթ ունենալով Իսրայելի փաստաբանների ասոցիացիայի առջև հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում ուժ գործադրել: Իհարկե, դա չի նշանակում, որ ընդհանրապես ռազմական հարված չի նախատեսվում: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ը դեռ խաղաղ կարգավորման հնարավորություն է տեսնում, սակայն այդ ժամանակը նույնպես սպառվում է:

Սակայն իրանագետ Ռուդիկ Յարալյանի համոզմաբ դեսպանի այս հայտարարությունը քարոզչական հնարք է, որի նպատակն է մայիսի 23-ին Բաղդադում նախատեսված «5+»1 հանդիպումից առաջ ճնշում գործադրել Թեհրանի վրա: ԱՄՆ-ի կտրուկ դիրքորոշման §մեղմացումը¦ պայմանավորված է նաև ԱՄՆ նախագահական ընտրություններով, ուստի Միացյալ Նահանգներն առայժմ կտրուկ գործողությունների չեն դիմի, այլ կնախընտրեն Իրանին ճնշել տնտեսապես, ինչը Իրանում արդեն արտահայտվում է պարենային մթերքների կտրուկ թանկացմամբ և հանրության մեջ առաջացած դժգոհություններով: Սակայն տնտեսական վիճակի վատթարացումը չի նպաստում Իրանում հակաիշխանական տրամադրությունների մեծացման , ինչի մասին վկայում են մեկ ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում կրկին հաղթեց պահպանողական թևը:

Բացի դա Սիրիայում և Լիբանանում իր կողմից իրավիճակը կառավարելի դարձնելու ԱՄՆ-ի ծրագրերը չիրականացան, ուստի Իրանի հարցում թերևս հարկ չկա շտապել:

- Միացյալ Նահանգները Իրանի միւջուկային ծրագրերի հետ կապված փորձում են իրագործել դիվանագիտական բոլոր միջոցները, բայց երբեք չի բացառվում ռազմական լուծումը: Իսկ նման սցենարի համար նախատեսված է Պարսից ծոցում պաշտպանության նոր համակարգի ստեղծումը, որը նաև հնարավորություն կտա ապահովել նավթային ուղիները,- ասաց Ռուդիկ Յարալյանը:

մեր  այն հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի և Չինաստանի վերջնական դիրքորոշումը, Ռ.Յարալյանը համոզմունք հայտնեց, որ Մոսկվայի և Պեկինի համար լավագույն տարբերակը դիվանագիտական ճանապարհով հարցի լուծումն է, թեև ռազմական գործողությունների ժամանակ չի բացառվում նրանց կողմից չեզոքության պահպանումը: Մինչդեռ բանավերճի մեկ այլ մասնակից, իրանագետ Արմեն Իսրայելյանը գտնում է, որ գերտերությունները կփորձեն զերծ պահել Իրանը հարձակումից: «Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են վտանգել նաև Ռուսաստանի քաղաքական և տնտեսական շահերը: Մոսկվան կարող է միջամտել Թեհրանի դեմ ռազմական ակցիային, սակայն թե ինչպիսի, դժվար է կանխատեսել» :

Քաղաքական վերլուծաբանները Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունները քիչ հավանական են համարում, սակայն «սկսելու դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը ներքաշվելու են աշխարհաքաղաքական խաղի մեջ:

Ինչ վերաբերում է Բաքվի կողմից ժամանակ առ ժամանակ Իրանի քաղաքականությանն ուղղված քննադատությունները, Ա.Իսրայելյանի համոզմամբ §դրանք ոչ այլ ինչ են, քան Արևմուտքին հաճոյանալու միջոց» :

Noratert.am

Հայ խաղաղապահները կմասնակցեն բազմազգ զորավարժություններին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի 39 զինծառայողից բաղկացած զորակազմը ս.թ. մայիսի 18-ին մեկնել է Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյե` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկերներ պետությունների «Համատեղ մեծ աղեղ և համատեղ հեծյալ նիզակամարտիկ-2012» բազմազգ խաղաղապահ զորավարժությանը մասնակցելու նպատակով:

«Համատեղ մեծ աղեղը» հանդիսանում է զորավարժության հրամանատարաշտաբային փուլը, որի ընթացքում մասնակիցները հմտություններ ձեռք կբերեն շտաբային ընթացակարգերի և գործողությունների ղեկավարման ու կառավարման հարցերում` սկսած մարտական հրամանի ստացումից, շտաբում դրա մշակումից, ենթակա ստարաբաժանումների միջև խնդիրների բաշխումից մինչև գործողության ավարտը:

Զորավարժության դաշտային փուլը կրում է «Համատեղ հեծյալ նիզակամարտիկ» խորագիրը: Այս փուլի ընթացքում վարժանքների մասնակիցները հմտանալու են խաղաղապահ առաքելության այնպիսի խնդիրների իրականացման մեջ, ինչպիսիք են պարեկությունը, շարասյունների ուղեկցումը, հսկիչ անցակետերի վարումը, ուղեփակման և խուզարկման գործողությունները:

ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի շրջանակներում նմանատիպ համագործակցային զորավարժություններին հայ խաղաղապահների մասնակցությունը միտված է ՀՀ զինված ուժերի ցամաքային հավաքական զորավարժանքների կարողությունների կատարելագործմանը` ինչպես միջազգային անվտանգության կազմակերպությունների հետ փոխգործունակության զարգացման, այնպես էլ մարտական պատրաստության կատարելագործման նպատակով:

Հայկական խաղաղապահ զորախումբը Հայաստան կվերադառնա մայիսի 30-ին: Տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Noratert.am

Ադրբեջանը շարունակում է ցնցվել երկրաշարժից
Տեղեկացնում ենք, որ 2012 թ. մայիսի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:47-ին, ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում՝ Զակատալա քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևելք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.470 և արևելյան երկայնության՝ 46.810:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Ստեփանակերտ և Վարդենիս քաղաքներում, 3 բալ ուժգնությամբ:

ՀՀ ԱԻՆ ՃԿԿ

հերթապահ ուժերի ղեկավար փ/ծ կ-ն Ա. Մկրտչյան

Noratert.am

Նախագահը ցավակցել է Ստեփան Պողոսյանի մահվան առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ, գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ: Պողոսյանների ընտանիքին ուղղված Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա անվանի պետական գործիչ, մեծ հայրենասեր Ստեփան Պողոսյանի մահվան մասին:

Հսկայական են Ստեփան Պողոսյանի ջանքն ու ներդրումը հայկա­կան հեռուստա­տե­սության զար­գացման և ազգային ուղղվածության հաստատման գործում:

Անուրանալի է նրա՝ որպես պատմաբանի ներդրումը հայոց ցեղասպանության և հայ ազգային-ազա­տագրական պայքարի ուսումնասիրության բնա­գավառներում:

Վաստակաշատ մտավորականի կորուստը բոլորիս կորուստն է:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ստեփան Պողոսյանի հարազատ­նե­րին և մերձա­վոր­ներին` սկզբունքային քաղաքացու և գիտնականի մահվան կապակցությամբ»:

Noratert.am

Արմեն Աշոտյան. «Ոչ մի ուսուցիչ աշխատանք չի կորցնելու»
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ: Դպրոցի կոլեկտիվը մտահոգություն ուներ կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 231-N որոշման 3-րդ կետի հետ կապված: Կառավարության հիշյալ որոշման համաձայն` Արագածոտնի մարզպետարանի «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է և միացել ԿԳՆ «Ապարանի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին:

Ներկայացնելով կառավարության որոշումը` ԿԳ նախարարը նշել է, որ ֆիզմաթ դպրոցում աշխատող որևէ ուսուցիչ կրթական համակարգից դուրս չի մնալու. «Ոչ մի ուսուցիչ աշխատանք չի կորցնելու, դա ես ձեզ խոստանում եմ: Բոլոր ուսուցիչներն իրենց մանկավարժական աշխատանքը կշարունակեն Ապարան քաղաքի այլ դպրոցներում»,-  հավաստիացրել է Արմեն Աշոտյանը:

Ներկայացնելով կառավարության որոշումը` նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով աշակերտների քանակը, երկու ավագ դպրոցների գործունեությունը Ապարան քաղաքում արդյունավետ չէր ինչպես կրթության կառավարման, այնպես էլ կրթության որակի ու պայմանների ապահովման տեսանկյունից:

Ապարան քաղաքում գործում է 2 հիմնական և 2 ավագ դպրոց: Ֆիզմաթ դպրոցն ունի 115, իսկ ավագ դպրոցը՝ 276 աշակերտ: Բացի այդ՝ ավագ դպրոցի շենքային և տեխնիկական տվյալները առավել բարենպաստ են: 350 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոցն ունի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության նոր ժամանակակից լաբորատորիաներ, համակարգչային դասարաններ, էլեկտրոնային գրադարան, այսինքն՝ ժամանակակից կրթություն ապահովելու համար կարևոր և անհրաժեշտ պայմաններ:

Նախարարը նշել է նաև, որ հաշվի առնելով Ապարան քաղաքում ֆիզիկամաթեմատիկական կրթության լավ ավանդույթները, տվյալ ավագ դպրոցում նման հոսք կձևավորվի և հատուկ դպրոցի սաներն իրենց ուսումը կշարունակեն ավագ դպրոցի այդ հոսքում: Նախարարը հավաստիացրել է, որ «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքը կօգտագործվի կրթական նպատակներով: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Noratert.am

«Հանրապետություն»-ը որոշեց դուրս գալ ՀԱԿ-ից
«Հանրապետություն» կուսակցությունը այսօր որոշեց դուրս գալ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր շարժման կազմից։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Արսենյանը, որոշումը միաձայն ընդունել է «Հանրապետության» քաղխորհուրդը։

Ներկայումս քաղխորհուրդը աշխատում է որոշման վերջնական տեքստի վրա, որը կհրապարակվի պատրաստ լինելուն պես։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին եւ չէր բացառել իր կուսակցության դուրս գալը ՀԱԿ-ից։

Հայի սրտի խորքում շատ խորը թաքնված վիրավորանք կա
« …Ինձ թվում է` հայի սրտի խորքում շատ խորը թաքնված վիրավորանք կա: Դարերից եկած վիրավորանք, որին ցած են բերել բարձր լեռներից, գցել ցեխի, կեղտի մեջ և թևերը կոտրել… ( ոչինչ չեմ ուզում ձեզանից. ձեզ լինի ձեր երջանկությունը, ձեր ուրախությունը). եթե սիրում եք կյանքը, ապա ես սիրում եմ կյանքից առավել թանկ մի բան. դարերով կորցրած իմ ազատությունը…»

Սա Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» էսսեից մի հատված է, որտեղ «Վարդանանքի» ստեղծողը հային նկարագրելիս «քարը քարին չի թողնում»: Դա նաև իր` գրողի նկարագիրն էր… Հեռավոր Ախալքալաքում ծնված պատանին ծննդավայրից տեղափոխվում է Էջմիածին` Գևորգյան ճեմարանում ուսանելու, այնտեղից` Թիֆլիսի Ներսիսյան դպրոց: 1905-09 թթ. սովորում է Ժնևի համալսարանում, հաճախում նաև ջութակի դասերի: Ուսումն ավարտելուց հետո գնում է Թիֆլիս, իսկ արդեն 1926 թ. հիմնովին տեղափոխվում Երևան: 1929 թ. մինչ մահը (1956 թ.) Դերենիկ Դեմիրճյանն ապրում է Աստաֆյան (Աբովյան փողոց) 29 շենքի թիվ 4 բնակարանում: Գրողի մահից հետո, տարիներ անց` 1977 թ. մայիսի 18-ին, Դեմիրճյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ, բնակարանը վերածվում է տուն-թանգարանի և համարվում Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ:

Գրողի տուն-թանգարանի փոքրաթիվ սենյակներում ամեն ինչ պահպանված է այնպես, ինչպես այն տարիներին, երբ մահճակալի վրա, բարձերին հենված Դեմիրճյանը գրում էր «Վարդանանք» պատմավեպը: Մահճակալի կողքին գրասեղանն է, որի մոտ դրված աթոռը պատկանում էր Վարպետին` Ավետիք Իսահակյանին: Երբ նա հյուր էր գալիս գրչակից ընկերոջը, աթոռին ով էլ նստած լիներ, տեղն անպայման պետք է զիջեր Վարպետին: Այդպես էր ընդունված Դեմիրճյանի տանը: Մահճակալի մոտ ապակեպատ պահարանում գրողի սիրելի ֆրակն է, որը սիրում էր հագնել միայն ջութակ նվագելիս: Դերենիկ Դեմիրճյանը նաև հիանալի նկարիչ էր. վկա` պատին փակցված բնապատկերները: Սիրել է արտանկարել: Կոկետություն, կարգուկանոն սիրող Դեմիրճյանը ճաշասեղանի մոտ իր մշտական տեղն ուներ, ամենասիրած կերակուրը ձվածեղն էր, ամենասիրած ըմպելիքը` կաթով սուրճը:

- Մայիսի 18-ին տուն-թանգարանի առաջին 100 այցելուներին կհյուրասիրենք կաթով սուրճ: Այդ օրը կպահպանենք հյուրընկալության սովորույթը, որ եղել է գրողի օրոք: Այս տարի լրանում է Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 135 -ամյակը: Այդ կապակցությամբ գրողի «Հայը» էսսեն 1906 թ.-ին Ժնևում կատարված հազվադեպ լուսանկարի հետ (29 տարեկան հասակում) տպագրել ենք բացիկի ձևով 120 օրինակ, որը «Թանգարանային գիշեր»-ի շրջանակներում կբաժանվեն Աբովյան փողոցի և Բաղրամյան պողոտայի անցորդներին,- ասում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը:

Արտաքուստ հանդարտ գրողի` տառապանքով, երբեմն էլ մարդկային կարողություններից վեր ջանքերի գնով, բայց և մեծ սիրով գրող, գրականագետ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, արվեստի վաստակավոր գործիչ Դերենիկ Դեմիրճյանի ստեղծած գրական ժառանգությունը (« Վարդանանք», «Քաջ Նազար», «Ավելորդը», «Ջութակ և սրինգ» և բազմաթիվ այլ գործեր) հայ գեղարվեստական արձակի նվաճումներից են:

Noratert.am

Մխիթարյանը Շախտյորի 2011/12թթ. լավագույն խաղացող
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլասերների կողմից ճանաչվել է Դոնեցկի «Շախտյորի» 2011/12թթ. Ուկրաինայի առաջնության լավագույն խաղացող:

Ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Մխիթարյանը ստացել է ձայների 37.92%-ը:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստն Ուկրաինայի նախորդ առաջնությունում 10 գոլի հեղինակ դարձավ:

armsport.am

Քաղաքապետարանը ներողություն է հայցում պատճառած անհարմարությունների համար
Հարգելի երևանցիներ,

Երևանի քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքի մի շարք փողոցներում ընթացող հիմնանորոգման աշխատանքների հետևանքով նշված փողոցներում ժամանակավոր անհարմարություններ են առաջանում ինչպես տրանսպորտի երթևեկության, այնպես էլ հետիոտների համար։

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

Երևանի քաղաքապետարան

Օրը ցերեկով Երևանի սրտում քաղաքացու իրավունքներ են ոտնահարվում
Մեր նամակագիրը մայիսի 18-ին «Jazzve Opera» սրճարանում տհաճ միջադեպի է ականատես եղել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այսօր մի շատ տհաճ միջադեպի ականատեսն եղա Jazzve Opera սրճարանում: Ժամը 16-ի սահմաններում նստեցի սրճարանի Թումանյան փողոցին հարող հատվածում, սուրճ պատվիրեցի ու սպասում էի ընկերներիս: Օրվա այդ ժամին զբաղված էին ընդամենը մի քանի սեղաններ: Քիչ անց սրճարանին մոտեցան երկու շատ բարետես, կիրթ արտաքինով երիտասարդներ և նստեցին ազատ սեղաններից մեկի մոտ: Սրճարանի «կեղծ» շիկահեր մենեջերը մոտեցավ տղաներին ու շատ արհամարհական տոնով ասաց, որ բոլոր սեղանները պատվիրված են և որ նրանք կարող են նստել սրճարանի Օպերայի հրապարակից հարող հատվածում: Տղաները զարմացան, վրդովվեցին ու հեռացան: Չանցած մի քանի րոպե եկան հաստավիզ տղամարդիկ, հետո անլվա, առևտրական կնանիք, ու ինքնին հասկանալի է, որ բլեֆ էր սեղանների պատվիրված լինելու հանգամանքը… բոլորը նստեցին ու սպասարկվեցին: Ընկերներս էլ եկան, ու չանցած տաս րոպե նույն տղաները վերադարձան, նստեցին ազատ սեղաններից մեկի մոտ: Այդ նույն մենեջերը շատ կոպիտ հանեց նրանց սեղանից… կրկին: Չդիմացա, կանչեցի ու բացատրություն պահանջեցի, ասելով, որ ապշած եմ երևույթից: «Կեղծ» շիկահեր մենեջերը դեմքը ծամածռեց ու ասաց, որ դա իրենց օբեկտի ներքին խոհանոցն է ու հեռացավ: Մնացի երկար, խմեցի…. մենեջերի թունոտ հայացքն ունենալով մեր սեղանի վրա: Օրը ցերեկով  Երևանի սրտում քաղաքացու իրավունքներ են ոտնահարվում: Եթե տղաները գող լինեին, կբացառվեր նրանց նույն սրճարանի այլ հատված ուղարկելու փաստը»,-գրում է նամակագիրը:

Հավելենք, որ Հայաստանում ամեն քայլափոխի ոտնահարվում են ՀՀ Սահամանդրությամբ քաղաքացուն տրված բոլոր իրավունքները: Այդ թվում`  կյանքի իրավունքը, առողջապահության իրավունքը, աշխատանքի իրավունքը, ընտրելու և ընտրվելու իրավունքը, ազատ խոսքի իրավունքը…և այլն և այլն:

Իսկ կա՞ն իրավունքներ, որոնք Հայաստանում չեն ոտնահարվում…

Նանա Սարգսյան