Հուլիսի 18, 2018

MeToo (#ԵսՆույնպես) արշավը ներթափանցեց Ռուսաստան

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Ռուսաստանյան լրագրողների քննադատությունների թիրախում ոչ միայն սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Պետդումայի ավագ օրենսդիրն է, այլ նաև՝ լրագրողներին սադրիչ վարքագծի մեջ մեղադրող Էթիկայի հանձնաժողովը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Ձայնը:

Ռուսաստանյան ավելի քան 30 լրատվամիջոցներ, բազմաթիվ լրագրողներ և մեդիա ոլորտի մասնագետներ իրենց համերաշխությունն են հայտնել Ռուսաստանի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի անպարկեշտ վերաբերմունքին արժանացած 4 կին լրագրողներին, ում նկատմամբ Սլուցկին սեռական ոտնձգություններ է իրականցրել և սեռական հարաբերություններ ունենալու ոչ կոռեկտ առաջարկներ արել:

Լրագրողների բոյկոտը ավելի լայն արձագանք ստացացավ հատկապես, երբ Էթիկայի հանձնաժողովը հրաժարվեց բավարարել հետաքննություն իրականացնելու լրագրողների պահանջը և փոխարենը մեղադրեց լրագրողներին սադրիչ վարքագիծ դրսևորելու մեջ:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի անձնակազմը իր համերաշխությունն է հայտնում ռուս օրենսդրին մեղադրանքներ ներկայացրած կին լրագրողներին», — հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանից Օլգա Բիչկովան:

Դումայի օրենսդիրները Սլուցկիին ներկայացված մեղադրանքներին գնահատական տալու փոխարեն խորհուրդ են տվել լրագրողներին վերանայել իրենց վարքագիծը ու այլ աշխատանք փնտրել, եթե չեն ցանկանում սեռական ոտնձգությունների ենթարկվել:

Ըստ որոշ փորձագետների՝ ռուս լրագրողների նկատմամբ իրականացված սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալը կարող է դառնալ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնսթեյնի սկանդալի ռուսական տարբերակը:

Դումայի հարևանությամբ գտնվող 69 Pints փաբի համասեփականատեր Անդրեյ Դեմչենկոն հրաժարվում է սպասարկել Էթիկայի հանձնաժողովի կարծիքը կիսող Դումայի օրենսդիրներին:

«Մեր որոշումը դրականորեն ընդունվեց մեր հաճախորդների մեծամասնության կողմից, ինչը շատ անսպասելի և ուրախալի էր մեզ համար», — ասում է 69 Pints փաբի համասեփականատեր Անդրեյ Դեմչենկոն:

Կանանց իրավունքների պաշտպան Աննա Ռիվինայի կարծիքով Լեոնիդ Սլուցկիի սկանդալը Ռուսաստանում առկա հասարակական և մշակութային խորքային խնդիրները խորհրդանշող սառցաբեկորի միայն վերին մասն է:

«Ընտանեկան բռնությունը և աշխատանքի վայրում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները միմյանց փոխկապացված են», — գտնում է Կանանց իրավունքների պաշտպանը:

Ակտիվիստ Ալյոնա Պոպովան լիահույս է, որ Ռուսաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի կողմից սեռական ոտնձգության և բռնության ենթարկված կանանց պատմությունները նախադեպ կդառնան և կօգնեն, որ #MeToo (#ԵսՆույնպես) հանրային հնչեղություն ստացած սոցիալական արշավը ներթափանցի նաև Ռուսաստան:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts