19. 05. 2012թ., Երեւան, Հայաստան
Երեւան՝ 15 Cօդի խոնավությունը՝ 55%

Հայկական մշակույթը կներկայացվի ամբողջ աշխարհում

17/02/2012 12:15

Հայկական մշակույթն ընթացիկ տարում կներկայացվի ամբողջ աշխարհում: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տարվա ընթացքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ` տարբեր ձեւաչափերով: Նրա խոսքով` բազմաբնույթ միջոցառումներ կանցկացվեն Հոլանդիայում, Բելգիայում, Դանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Գերմանիայում:

Դրան զուգահեռ տասնմեկ երկրներում գրքի տոնավաճառների շրջանակներում Հայաստանը կներկայանա պատվավոր հյուրի կամ հիմնական մասնակցի կարգավիճակով: «Ես անգամ չեմ թվարկում այն միջոցառումները, որոնք նախաձեռնել են տեղական կառույցները»,- նշեց նա:                                            Նախարարի խոսքով` Հայաստանից դուրս միջոցառումների քանակը շատ-շատ են,  եւ կա դժվարություն  բոլոր ցուցահանդեսները համապատասխան նյութերով ապահովելու, որովհետեւ այդ քանակի նյութեր միաժամանակ արտահանելու հնարավորություն դեռեւս չկա: