Սեդա Վարդանյանի կանխատեսումները
16/06/2011 16:45
Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցն իր կանխատեսումների շնորհիվ հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև եվրոպական մի շարք երկրներում: Սեդան այն եզակի մարդկանցից է, ով ոչ միայն տեսնում է անցյալն ու ապագան, այլև կարողանում է բուժել մարդկանց: Զարմանալին այն է, որ Սեդան կանխատեսումներ է անում նաև հեռախոսով:Սեդան հայտնի է իր քաղաքական կանխատեսումներով. նրա այցելուները Պետդումայի պատգամավորներ են, քաղաքական եւ պետական գործիչներ, կինոյի եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: «Պիկ ժամ» հաղորդաշարի ուղիղ եթերում նա լուսանկարների միջոցով անսխալ բացահայտել է ոչ միայն կորած մարդկանց, այլեւ տեսել՝ նրանք ո՞ղջ են, թե՝ մահացած: Սեդան անգամ սպանվածներին է տեսնում եւ մանրամասն նկարագրում դեպքի վայրը, անձին կամ անձանց, որոնք կատարել են սպանությունը եւ այլ մանրամասներ:
Noratert.am


