19. 05. 2012թ., Երեւան, Հայաստան
Երեւան՝ 15 Cօդի խոնավությունը՝ 55%

«Հայաստանի աշունն ու ձմեռը հանդարտ է լինելու, լուրջ բախումներից զերծ»

05/09/2011 16:47

-Ասում են, կանխատեսելու շնորհը  տրվում է Աստծո կամ չար ուժի  կողմից,  սակայն  հանդիպում են նաև բնածին շնորհով  օժտված  մարդիկ, ովքեր, սակայն   անկարող են  բացատրել  իրենց օժտվածության  գաղտնիքը: Ձեր դեպքում ո՞ր  տարբերակն է գործում:
-Իմ  շնորհը աստծուց է, ես  այն  ստացել եմ  դեռ  մանկուց,  և  այն,  ինչ  կանխատեսել եմ,  ճշգրտորեն կատարվել է:

-Իսկ  փորձե՞լ եք  երբևէ հասկանալ  կանխատեսելու գաղտնիքը, դրան  տալ  գիտական  բացատրություն:
-Ոչ,  չեմ  ցանկանում և  չեմ  հետաքրքվում  գիտական  մեկնաբանություններով: Ինձ  տրված  շնորով  աշխատում  եմ  օգտակար լինել  մարդկանց:
Ես մասնակցել եմ ռուսական ТНТ հեռուստատեսությամբ հեռարձակվող «Экстрасенсы против ученых» հաղորդմանը: Իդեպ,  մեկ այլ առիթով  գիտնականների  կատարած հետազոտության  արդյունքում իրենք  ևս համոզվեցին, որ իմ  էներգետիկ  դաշտը բավականին  հզոր է:

-Դուք  կարողանու՞մ եք  կարդալ  մարդկանց մտքերը:
-Իհարկե,  ես  տեսնում,  լսում  և  զգում եմ ամեն ինչ,  կարողանում եմ  կարդալ մարդկանց  մտքերը, անգամ բավական հեռավորությունից, նույնիսկ  հեռախոսով կարող եմ պատասխանել նրանց  հուզող  հարցերին:

-Ո՞ր  իրավիճակում  է առավել  սուր  դրսևորվում  կանխատեսման  Ձեր  ունակությունը: Դուք  կարո՞ղ եք  կանխատեսել, եթե  անգամ  անտրամադիր եք:
-Անկախ  տրամադրոոթյունից,  եթե  մարդիկ  դիմում են ինձ, ես  անկարող եմ  մերժել  նրանց: Պատահել է, որ  շատ  հոգնած եմ  եղել (իսկ  ես աշխատում եմ 3-4000-անոց լսարանի  հետ), սակայն  ինչ  վիճակում էլ  լինեմ, կարող եմ  աշխատել բացարձակ  լռության  պայմաններում: Լարված  աշխատանքի  պահերին երբեմն ինքնազգացողությունս  կտրուկ  վատանում է,  հաճախ չեմ էլ  հասկանում, թե  ինչ է կատարվում  ինձ  հետ:

-Իսկ Դուք  կարո՞ղ եք  կռահել, թե ով է  Ձեզ  դիմող մարդը,  ի՞նչ մտադրությամբ է եկել  Ձեզ  մոտ:
-Ինձ  համար  միանգամայն հստակ է, թե  ով  է  իմ  առջև կանգնած  մարդը, ի՞նչ  մտադրություն  և  նպատակ ունի,  ի՞նչ է  ցանկանում  իմանալ:Պատահել է, որ փորձել են  չարաշահել իմ անկեղծությունը, ստացած  տեղեկությունը վատ  մտադրությամբ  ծառայեցնել  իրենց  նպատակներին:  Սակայն  ես  զգում եմ այդպիսի մարդկանց բացասական  էներգիան և  մերժում եմ  նրանց: Ես  պատրաստ եմ  օգնել  ցանկացած  մարդու, լինի  նա  հարուստ, թե՞  մուրացիկ,  մի  պայմանով միայն, եթե  մտադրությունները  չար չեն, եթե  չի  ցանկանում  վնասել  մեկ  ուրիշի:

-Դուք  աշխատում եք ազգությամբ  տարբեր մարդկանց  հետ: Ո՞ր ազգի  հետ է  աշխատելն ավելի  դյուրին:
-Գիտե՞ք,  ինձ  համար  տարբերություն  չկա: Ինձ  մոտ  եկել է ռուսն ու  գերմանացին, ադրբեջանցին ու  թաթարը,  չեչենն ու  վրացին, ամերիկացին ու  հայը: Չեմ  սիրում, երբ ինձ պարտադրում են կանխատեսել ապագան,  առաել ևս  չեմ  սիրում, եթե  դա  արվում է կոպիտ ու անտակտ  ձևով: Անբարեկիրթ  մարդկանց  չեմ  սիրում: Առհասարակ,  հաճելի է աշխատել  գերմանացիների  հետ:

-Կարծիք  կա, որ Հայաստանի էներգետիկ  դաշտը խիստ  բացասական է: Դա  առավել քան  զգում է օտարերկրացին: Եթե  դա  իրոք  այդպես է,  ինչո՞վ է այն  պայմանավորված:
-Դա մեր ժողովրդի  երկարատև կենսական  վատ պայմաններից է: Ժողովրդի  80 %-ն ապրում է  ծանր  պայմաններում: Պատկերացրեք, եթե  ամեն  օր այդքան  մարդուց դուրս  հորդեն  բացասական  մտքերն ու դժգոհությունները, բնականաբար, կստեղծվի  խիստ  բացասական աուրա, էներգետիկ  դաշտ,  ինչ ինքնին  կազդի թեկուզ  կարճ  ժամանակով  հյուրընկալած  օտարերկրացու  վրա: Եկեք  չմոռանանք, որ վերջին  տարիներին Հայաստանը  մարդկային հսկայական  զոհեր ունեցավ երկրաշարժի և պատերազմի պատճառով: Այդ  զոհվածների հոգիները ծանրացրել են աուրան, դարձնելով այն մռայլ: Կորստի  համար պետք է վշտանալ ու ցավալ,սակայն դրան էլ  վերջ  կա, անցյալը պետք է հարգել,  բայց նրա  վրա ծանրանալ պետք չէ, այլ  հարկավոր է առաջ  նայել, աշխատել  ձերբազատվել բացասական  մտքերից: Մարդկանց  ավելի  հաճախ  կործանում են  վատ,  բացասական  մտքերը:

-Քաղաքական  առումով  ինչպիսի՞ն եք  տեսնում աշնանային Հայաստանը:
-Հայաստանի աշունն ու ձմեռը հանդարտ է  լինելու,  լուրջ  բախումներից զերծ: Լուրջ  փոփոխություններ կլինեն  գալիք  տարվա  գարնանը,  խոսակցություններ, փոփոխություններ հատկապես բարձրաստիճան  պաշտոնյաների  շրջանում, խորհրդարան  կվերադառնան  տարիներ առաջ խորհրդարանից  հեռացած  պատգամավորներ: Հայաստանի  և ԼՂ-ի վերաբերյալ  խնդիրներն էլ ավելի են  բարդանալու:

Noratert.am