669
Ռուսաստանն ակնկալում է, որ Ուկրաինան կընդունի իրեն ներկայացված պահանջներն ու կգիտակցի իրականությունը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվան Կիևից ակնկալում է ընդունել ներկայացված պահանջներն ու գիտակցել դե ֆակտո ստեղծված իրավիճակը՝ այն իրավիճակը, որը կա իրականում»,— ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտարարել էին, որ տարածքային զիջումների գնալու որոշ առաջարկներ, որոնք ուղղվում են Ուկրաինային, «հարված են թիկունքից»։
Պեսկովն, անդրադառնալով այս գնահատականներին, հստակեցրել է․ «Դրանք տարածքային զիջումների գնալու պահանջներ չեն։ Կիևը պետք է գիտակցի իրավիճակը և սթափ գնահատի այն»։