358
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն անհանգստություն է հայտնել հայ ռազմագերիների խոշտանգումների վերաբերյալ նոր հաղորդումների կաապակցությամբ.
«Խորապես անհանգստացած ենք սեպտեմբերի 12-14-ի մարտական գործողությունների ընթացքում հայ ռազմագերիների նկատմամբ բռնությունների վերաբերյալ նոր հաղորդումներով: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն լիարժեք և օբյեկտիվ քննության արդյունքում։ Հոկտեմբերի 4-ին Բաքվի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը զգալի և դրական քայլ էր»,- ասված է բյուրոյի թվիթերյան էջում տարածված հաղորդագրության մեջ: