469
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Սլովենիանում կայացած տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն է դարձել։ Նա նույնքան միավոր է վաստակել, որքան Եվրոպայի չեմպիոն հռչակված գերմանացի շախմատիստ Մաթիաս Բլյուբաումը, սակայն Սարգսյանը վերջինիս զիջել է լրացուցիչ ցուցանիշներով։
Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը Իսպանիայի ներկայացուցիչ Լատասա Սանտոսի հետ: 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Մրցաշարի հաղթող դարձավ գերմանացիՄատիաս Բլյուբաում:
Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցող մյուս հայ շախմատիստները մրցանակային տեղ չգրավեցին։