Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ: Զախարովան այդպես է պատասխանել «ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի հայ խորհրդարանականների այցի հետ կապված վերջին խնդիրների մասին» հարցին, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
«ՌԴ խաղաղապահ զորախումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ։