Էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովն ավելի քան 20 տարի առաջ բաժանվել է Ալլա Պուգաչովայից, սակայն մինչ այժմ միայն ամենաջերմ հիշողություններ է պահպանում պրիմադոննայի մասին։ Երգիչը «Կոմսոմոլսկայա պրավդա»ի հետ զրույցում պատմել է այդ հիշողությունների մասին։
Կիրկորովը նշել է, որ վերջին անգամ Պուգաչովային հանդիպել է երեք տարի առաջ։ Նա հայտնել է, որ իրենց ճանապարհները վաղուց են բաժանվել, սակայն դա իրեն չի խանգարում ջերմությամբ հիշել հարաբերությունները։
«Ես միշտ ճակատագրին «շնորհակալություն» կհայտնեմ, որ ինձ ինը հիասքանչ տարիներ է նվիրել այդ մեծն կնոջ հետ։ Ալլայի կողքին ես հսկակայան մասնագիտական փորձ ձեռք բերեցի։ Եվ ամենակարեւորը, ես, իսկապես, սիրված էի։ Միայն մի բան կասեմ, եւ դրանով վերջ կդնենք իմ գեղեցիկ սիրո պատմության թեմային․ «Ես ցանկանում էի ատել քեզ, բայց չկարողացել նույնիսկ դադարել սիրել»»,- հայտարարել է 54-ամյա արտիստը։