ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստում պատասխանեց ընտրության ժամանակ մատնահետքի կիրառման մասին հարցին: «Հայաստանում, եթե չեմ սխալվում, 114 քաղաքացի կա, որոնց անուն ազգանուն, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում է: Եվ ժամանակին նույնիսկ այդ անձանց անձնագրերի առաջին ձևերն ենք հրապարակել, որովհետև էլի են եղել նման բողոքներ՝ ապացուցելու, որ նրանք բոլորովին տարբեր մարդիկ են»,-ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ նույնիսկ կա առանձնահատուկ անուն՝ Տոքսինա, որի դեպքում ևս անվան և ազգանվան կրկնություն կա:ԿԸՀ նախագահը նշեց, որ բոլոր ցուցակները ձևավորվում են ծրագրային կոդերում, ցանկացած անհամաչափ միջամտություն հնարավոր է մասնագետների միջոցով ուսումնասիրել, հայտնաբերել:
Հայաստանում 114 քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան տվյալները համընկնում են. Մուկուչյան
206