44-օրյա պատերազմում զոհվածների թիվը այսօրվա դրությամբ 3825 է, նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են ու հուղարկավորվել։ Այս մասին ԱԺ-ում կառավարության կատարողականի զեկույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Գրերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ. ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության մեջ», — հայտարարեց ՀՀ վարչապետը: