Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ 63 կողմ, 34 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես դադարեցնել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներմուծումը Հայաստան։
