Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունԱնհատույց բնակարան՝ Սերժ Սարգսյանին

Անհատույց բնակարան՝ Սերժ Սարգսյանին

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց բնակարան նվիրել Սերժ Սարգսյանին: Հարցը կառավարության օրակարգում է ներառված, սակայն չզեկուցվողների շարքում էր:

Ըստ որոշման նախագծի` ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվում է ապահովել Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից, երբ ավարտվում են Սարգսյանի նախագահական լիազորությունները։

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments