Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունԱռաջին խելացի խաչմերուկը Հայաստանում (տեսանյութ)

Առաջին խելացի խաչմերուկը Հայաստանում (տեսանյութ)

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ծրագրեր իրականացնել առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար։ Այս ուղղությամբ հերթական նորամուծությունն է ներդրվել մայրաքաղաքի մի խաչմերուկում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, արդեն մի քանի օր է ինչ գործում է Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցերի սենսորները, սակայն դրական փոփոխությունն արդեն ակնհայտ է։

«Խելացի խաչմերուկում» տեղադրված ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որ խաչմերուկում լինեն մեքենաների կուտակումներ։ Վայրկյանների ընթացքում սարքը հաշվվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի։ Սա հանրապետության առաջին խելացի խաչմերուկն է։

Այստեղ խցանումներն այլևս բացառված են։ Ճանապարհային ոստիկանությունը հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի խաչմերուկներում նույնպես ուտրաձայնային սենսորներ  տեղադրելու ուղղությամբ։

Շուտով կունենանք խելացի ու առանց խցանումների այլ խաչմերուկներ ևս։

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments