Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունԱռեղծվածային դեպք՝ Երևանում. Ի՞նչ կապ ունի մահացած երիտասարդը հայտնի գործարարի հետ. «Ժամանակ»

Առեղծվածային դեպք՝ Երևանում. Ի՞նչ կապ ունի մահացած երիտասարդը հայտնի գործարարի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վերջապես իրավապահներին հաջողվեց հայտնաբերել դեռևս հունվարի 30-ից անհետ կորած 26-ամյա երիտասարդի դին։ Դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երիտասարդը` Վարդան Մնացականյանը, մինչև հունվարի 30-ը աշխատել է գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա» տոնավաճառում, որպես մաքրության գծով պատասխանատու։ Դեպքից առաջ, մեզ հասած տեղեկություններով, վիճաբանություն է ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատողներից Արտաշ անունով մեկի հետ։ Տհաճ խոսակցություն է եղել գումարի հետ կապված, որից հետո երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ու պարտավորեցրել վերադարձնել գումարը։

Այդ օրվանից հետո երիտասարդը այլևս գործի չի գնացել, և երեկ, փաստորեն, նրա դիակը հայտնաբերել են Կիևյան կամրջի տակ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments