Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունԱրմեն Աշոտյանը Արմեն Սարգսյանին առաջարկեց միասին աճեցնել «կաղամբ» (տեսանյութ).A1+

Արմեն Աշոտյանը Արմեն Սարգսյանին առաջարկեց միասին աճեցնել «կաղամբ» (տեսանյութ).A1+

ԱԺ-ում ՀՀ նախագահի միակ թեկնածու՝ Արմեն Սարգսյանի առաջադրման հարցի քննարկմանը ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն իր ելույթում նշեց, որ Արմեն Սարգսյանը յուրահատուկ կամուրջ է լինելու ՀՀ ԱԺ 6-րդ եւ 7-րդ գումարումների միջեւ, քանի որ նա այդ ժամանակ դեռ պաշտոնավարելու է: Այս մասին գրում է Ա1+-ը:

Նա իր խոսքում պատմական ակնարկ արեց՝ հիշեցնելով հռոմեական կայսր Դիոկլետիանոսին, որը որոշեց գնալ իր ծննդավայր՝ հողամասում կաղամբ աճեցնելու.

«Երբ նրա հետեւից եկան՝ հրավիրելու կրկին Հռոմ, նա ասաց՝ դուք չէիք գա իմ հետեւից, եթե տեսնեիք, թե ինչ կաղամբ եմ ես աճեցրել: Պարոն Սարգսյան, կարծում եմ, ձեր համաձայնեցումը՝ վերադառնալ մեծ քաղաքականություն, պայմանավորված է, որ այդ «կաղամբ»-ը մեր երկրում մենք միասին պետք է աճեցնենք: Մենք պետք է ստեղծենք մի քաղաքականություն, որտեղ աճեցված կաղամբը կլինի բոլորինը»:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments