Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունԱրմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Սիլիկոնյան հովտում

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Սիլիկոնյան հովտում

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Սիլիկոնյան հովտում /ԱՄՆ/ հանդիպում է ունեցել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 100 գործարարների ու մասնագետների հետ:

Զրույցն ընթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի  զարգացման միտումների ու մարտահրավերների շուրջ:

Արմեն Սարգսյանը ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մեծ հաջողությունները, նաեւ նշել է, որ ոլորտը շատ արագ է զարգանում ու փոփոխվում, հետեւաբար մենք պետք է  ձգտենք կատարելագործման ու ավելի մրցունակ լինենք։ Նրա խոսքով, Հայաստանում առկա է հսկայական ներուժ, որի  ճիշտ ուղղորդումը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու ներդրումների ներգրավմանը:

Սիլիկոնյան հովտի երիտասարդ ծրագրավորողների հետ Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել երկրի ապագայի իր տեսլականը:

Նորընտիր նախագահն այցելել է նաեւ Սինոփսիս ընկերություն եւ  ծանոթացել Սինոփսիսի գործունեությանն ու գրանցած հաջողություններին:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments